Հարաբերությունների վերսկսման մասին

Երևույթները մեզանից հեռանալով ավելի պարզ չեն սկսում երևալ, այլ հակառակը` մեր հիշողության մեջ պահպանվում են նրանց հատկանիշներից միայն մի քանիսը:

Գտնվելով որոշակի իրավիճակում մենք հակված ենք ճիշտ կողմնորոշվելու, այսինքն` անելու այն, ինչը թելադրում է մեր ողջ էությունը հենց տվյալ իրավիճակում: Մենք ճիշտ ենք կողմնորոշվում, քանի որ բոլոր գործոնները մեր աչքի առաջ են այդ պահին, իսկ նրանց նկատմամբ մեր զգացմունքնային արձագանքը`անմիջական: Իսկ արդեն կորցնելով և հեռանալով` հաճախ կարոտում ենք: Կարոտն էլ մեզ ստիպում է կարոտի օբյեկտի լավ կողմերը խոշորացույցով տեսնել, իսկ վատերը գրեթե ջնջում է հիշողությունից: Եվ մենք որոշում ենք վերանայել մեր որոշումներն ու գործողությունները. hեռվից փորձում ենք վերագնահատել այն, ինչը արել ենք, երբ շատ մոտ էինք:  Ծանրութեթև ենք անում կատարվածը գիտակցական փաստարկներով. հիմնականում գիտակցականներով, քանի որ զգացմունքայինները հեռվից այդքան էլ մատչելի չեն: Եվ կարող ենք անգամ մտածել, որ սխալվել ենք և վերադառնալ` հենց այդ գիտակցական փաստարկների ուժով… Եվ կատարվում է այն, ինչը արդեն մի անգամ կատարվել է, քանի որ մեզ վերադարձրել են մեծամասամբ գիտակցական փաստարկները, բայց հեռացել էինք անշուշտ սրտի թելադրանքով (դա միշտ էլ այդպես է լինում) …Իսկ սիրտը հակված է վերադառնալու իր նախկին սովորույթներին…

Այստեղ կարելի է հիշել ժամանակի մասին… Այն, որ ժամանակը փոխում է ամեն ինչ. «Ժամանակը կարող է փոխել մեզ, իրեն, մեր բնավորությունները  և հետևաբար մեր զգացմունքները միմյանց հանդեպ»: Եվ առավելապես հիշում ենք ժամանակի ամեն ինչ փոխելու մեծ հզորության մասին, երբ հեռվից նայելով նրան, ումից հեռացել ենք,  ինչ-որ փոփոխություններ ենք նկատում: Ժամանակը փոխում է շատ բան, այո, բայց ինչ վերաբերում է մարդկանց, ժամանակը մակերեսային փոփոխությունների է ունակ. կարող է փոխվել այն ամենը, ինչը տեսանելի է հեռվից, իսկ երբ մոտենում ենք, նկատում ենք, որ այդքան էլ շատ բան չի փոխվել, քանի որ մարդկային էություններն անփոփոխ են:

Իսկ մենք վերադարձել էինք «կրկին փորձելու» ակնկալիքով… Բայց չէ, անիմաստ է նստել հին նավը` լրիվ նոր հույսերով ու սպասումներով:

Ուստի հարաբերություններում չկա վերսկսում, կա զուտ կրկնում…

Եվ հուսալ, որ այս անգամ ամեն  ինչ այլ կերպ կընթանա, նույն բանն է, ինչ նայել միևնույն ֆիլմը երկրորդ անգամ` սպասելով այլ վերջաբանի: Չէ, ոչ մի դեպքում ես չեմ ասում, որ չարժե նայել որևէ ֆիլմ միայն այն պատճառով, որ այն արդեն տեսել ես.  չէ՞ որ կան մարդիկ, ովքեր սիրում են նայել նույն ֆիլմը բազում անգամներ: Թեկուզ ես նրանցից չեմ, բայց և կան այնպիսի ֆիլմեր… Այնպիսի արտակարգ գեղեցիկ ֆիլմեր, որոնք արժե նայել ու նայել…

Реклама

Հարաբերությունների վերսկսման մասին: 5 комментариев

  1. Ես էլ եմ շատ անգամ վերադարձել նորը վերսկսելու ակնկալիքով…բայց ցավոք այդպես չի եղել..շատ ճիշտ խոսքեր կարդացի …»հուսալ, որ այս անգամ ամեն ինչ այլ կերպ կընթանա, նույն բանն է, ինչ նայել միևնույն ֆիլմը երկրորդ անգամ` սպասելով այլ վերջաբանի»….էհհհհ….

    Нравится

  2. Արմինե, Ձեր այս հոդվածի հետ լիովին համաձայն եմ: Մնում է, որ կյանքում էլ վարվ եք այնպես, ինչպես գրում եք հոդվածում: В одну реку дважды не входят.

    Нравится

  3. Աշխարհի պատմության գրքում Քո կյանքի պատմության էջի բովանդակությանը ծանոթ է միայն Աստված: Հետեվաբար քո ուժերց վեր է նույն <> նայել կրկին` սպասելով ուրիշ վերջաբանի: Հանգիստ ու խոնարհ անցիր քո կյանքի ճանապարհը, և դու կկատարես քո առջև դրված խնդիրը: Հակառակ ցանկացաց բան միայն ի վնաս քեզ է:

    Нравится

  4. Աշխարհի պատմության գրքում Քո կյանքի պատմության էջի բովանդակությանը ծանոթ է միայն Աստված: Հետեվաբար քո ուժերց վեր է նույն նայել կրկին` սպասելով ուրիշ վերջաբանի: Հանգիստ ու խոնարհ անցիր քո կյանքի ճանապարհը, և դու կկատարես քո առջև դրված խնդիրը: Հակառակ ցանկացաց բան միայն ի վնաս քեզ է:

    Нравится

  5. Աշխարհի պատմության գրքում Քո կյանքի պատմության էջի բովանդակությանը ծանոթ է միայն Աստված: Հետեվաբար քո ուժերց վեր է նույն կինոն նայել կրկին` սպասելով ուրիշ վերջաբանի: Հանգիստ ու խոնարհ անցիր քո կյանքի ճանապարհը, և դու կկատարես քո առջև դրված խնդիրը: Հակառակ ցանկացաց բան միայն ի վնաս քեզ է:

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.