Սրտի գաղութացում

blog.i.ua
blog.i.ua

Գրում եմ մի հիպոթեզ, որը հուսամ կհերքվի,

քանի որ մարդիկ այլ կերպ չեն կարող

Ավելի հարմար անուն չգտա` նկարագրելու համար այս հիվանդությունը`դժվար և երկարատև բուժում պահանջող, հոգու և սրտի մի հիվանդություն: Եվ առավել բարդ են գործերը ընթանում այս հիվանդության հետ (ինչպես և ցանկացած հիվանդության դեպքում), երբ հիվանդը տեղյակ չի իր հիվանդության մասին կամ էլ իր իրավիճակը հիվանդություն չի համարում: Իսկ այսպես հաճախ է լինում: Հիվանդությունը այս ձգողական բնույթ ունի, բացի այդ էլ`հիվանդներից յուրաքանչյուրը ունի իրեն հատուկ` սուբյեկտիվ և անգամ օբյեկտիվ պատճառները` կառչելու այս հիվանդությունից: Պարզապես աշխարհում գոյություն ունեցող մարդիկ և երևույթները, որոնք ընդունակ են ամբողջությամբ մեր սիրտը գրավել իրոք քիչ են: Եվ երբ մենք կյանքում հանդիպում ենք որևէ մեկին, որին մեր սիրտն է ընտրում, հեշտ չէ նրանից հրաժարվելը ցանկացած պարագայում: Բայց ցավոք հաճախ իրականությունը և մեր սրտի ցանկությունները իրար խիստ չեն համապատասխանում… Եվ այս իրավիճակում մենք` լինելով բանական էակ գիտակցորեն չենք կառչում մեզ համար հավերժ փակ դռներից, սակայն և չենք հրաժարվում մեր սրտի տիրոջից` դուրս չթողնելով նրան մեր կյանքի տարածքից և մեզ ներշնչելով, որ փոխում ենք նրա դերը մեր կյանքում, իսկ մեր փնտրող հայացքը բանականության թելադրանքով ուղղում ենք այլ կողմ: Բայց ինչպես ասել է հայտնի մտածողներից մեկը` այն, ինչ ուզում ես միայն բանականությամբ, երբեք սաստկորեն չես ուզում: Եվ մենք սկսում ենք զարմանալ, թե ինչու չենք կարողանում անել այն, ինչը ուզում ենք կամ չենք կարողանում իսկապես ուզել այն, ինչը ուզում ենք. բավականին բարդ ու խճճված իրավիճակ, որի իրական պատճառները հեշտ չի հասկանալ առաջին հայացքից, բայց որքան հեշտ և ցանկալի է այլ, կեղծ պատճառներ հորինել ստեղծված իրավիճակը բացատրելու համար. «Չ՞է որ ես ուզում եմ, ես որոշել եմ, բայց ոչինչ չի ստացվում…»: Իսկապես, մեր սիրտը պարզապես չի կարողանում ընտրել որևէ մեկին, քանի որ այն գաղութացված է… Այն փակուղի է մտել…Փակուղի, որը հղի է ցավերով, տառապանքներով ու դատարկ հույսերով մեր կյանքի համար: Իսկ բուժում կա, թեև դժվար և երկարատև, և առաջին նախապայմանը բուժվել ցանկանալն է` հիվանդությունից հրաժարվելու ցանկությունը, որը սկսվում է հիվանդածին աղբյուրի ջրից հրաժարվելուց: Պարզապես պետք է հասկանալ ու միշտ հիշել, որ եթե ուզում ես, որ սիրտդ բանականությանդ կամքը կատարի, առնվազն պետք է ստեղծես նրա համար դա անելուն նպաստող բոլոր հնարավոր պայմանները:

Реклама

Սրտի գաղութացում: Один комментарий

  1. Յուրաքանչյուր ոգ իր կեսին պետք է հանդիպի, և թող սիրտը գերվի այդ կեսի կողմից, և թող գերվի նրա սիրտը Ձեր կողմից: Ամենա կարևորը կյայքում այն է, որ չանցնեք այդ միակ կեսի կողքից, որին Ձեզ համար ստեղծել է Աստված: Հիշենք Կուպրինի «Նռնաքար ապարանջանը»:

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.