Սիրում եմ կյանքը…
Բայց ի՞նչն եմ սիրում
Անշուշտ ճամփորդել…ինչպես և շատերը
Բայց ոչ աշխարհով, երկրներով մեկ…
Այլ միայն կյանքի տարածության մեջ`
Զգացողությունների տիեզերքով մեկ…
Ախ, որքան գեղեցիկ վայրեր կան այդտեղ
Անհաշվելի շատ
Անչափելի մեծ
Անսահման շքեղ…
Իսկ ես կանգնել եմ
Մագնիսկան ուժի ազդեցությամբ
Անշարժացել և քարացել եմ…
Կանգնել եմ մի տեղ
Որտեղ անձրև ու մութ է
Նեղ տարածություն է
Իսկ գեղեցիկն այստեղ զուտ հիշողություն է…
Ու ինչ-որ մի ձայն կարծես ինձ հուշում է,
Ականջիս անդադար ցածրաձայն ասում է.
«Այս ի՞նչ ես անում,
սենց ու՞ր կհասնես…
Փախիր այդտեղից,
հեռացիր արագ
ու ետ չնայես…
Այս ճամփորդությունդ կիսատ չթողնես»…
I like it , it is really amazing :))) I hope you will find the place that is really good and will lead us with you there :))
НравитсяНравится
Ես պատահաբար հանդիպեց իմ բլոգը. Ես ծանոթ չեմ նաեւ հայերեն լեզվով. Այլ օգնել … Ես կարդացի ձեր բլոգում ու սիրում է …..
Խնդրում եմ, գրեք, որ կրկին.
Տվել եմ ձեզ Head’ll երջանիկ լինելու համար.
НравитсяНравится
Hi Armineh
Don’t u want to write a new thing… I am really waiting for your texts.
НравитсяНравится
Hello:-)
Thank You! I hope I’ll do it soon…
НравитсяНравится
Շատ տաղանդավոր և գեղեցիկ է: Արմինե ջան, շարժվիր առաջ` «գեղեցիկը զուտ հիշողություն չէ», «գեղեցիկը» առջևում քեզ է սպասում, հավատա ինձ:
НравитсяНравится