Իրավիճակ, որում հայտնվել են… թերևս մեզանից շատերը

1372485930_yhvmu6y

Որևէ էակ հետևողական չի կարող լինել այն գործողություններում, որոնք հակասում են իր էությանը… քանի որ շատ շուտով նա կբախվի աններդաշնակության`երևի թե դաժանագույնին մարդկային ապրումներից. մի բան, որ մասնատում է ներաշխարհը, հանգիստ չի թողնում միտքը…Դեպի փակուղի ճանապարհ բացող հոգեվիճակ. փակուղի, որը առաջ է քաշում բազմաթիվ խնդիրներ, բարդ խնդիրներ մեզ համար, քանի որ ընկել ենք աններդաշնակության թակարդը, և չկա որևէ մեկ լուծում, և ինքներս մեզնից մենք մշտապես խնդրի լուծման հակասական ուղիներ ենք ստանում…և ուզում ենք, անպայման ուզում ենք դուրս գալ այդ իրավիճակից, բայց չգիտենք` որ ուղղությամբ շարժվել… Գուցե արագ առաջ գնալ, գուցե` ետ , գուցե` կանգնել և սպասել, իսկ միգուցե  գտնել ինչ-որ երրորդ, այլընտրանքային, մարդկությանը դեռ անծանոթ ուղի…ո՞րն է մեր ճանապարհը…

Աններդաշնակությունից դուրս գալու  Քո ճանապարհը դու, միայն դու պետք է գտնես…Ես ասեմ, որ այս` սահմանային իրավիճակում, որոշում կայացնելու փաստն ավելի կարևոր է, քան ինքնին որոշումը…Ինչու՞ես հապաղում …վախենու՞մ ես երևի, սխալ որոշումից ես վախենում… սխալ, որը քեզ ի վերջո ցավ կպատճառի… Սակայն արդյո՞ք ցավալի չի այս իրավիճակը, երբ դեռևս ոչ «ճիշտ», ոչ էլ «սխալ» որոշում չես կայացրել… ցավալի է գուցե և ավելի, քան ցանկացած որոշման ամենավատ արդյունքը կլինի…

Ճիշտ որոշումը ցանկացած իրավիճակում այն է, որը բխում է քո իսկ էությունից. քո իրական էությունից և ոչ վերջինիս արտացոլանքից` թեկուզ քեզ հարազատ և ռեֆերենտ մարդկանց աչքերում…քո իսկ էությունից և ոչ գլխիդ մշտապես նստած «հասարակություն» կոչվող հրեշից…Այո, հրեշից և որքան էլ գիտակցաբար կամ  անգիտակցաբար դու նրան հարգես քո որոշումներում, նա քո թշնամին է…և միակ լավությունը, որը հասարակությունը ի վիճակի է անել որևէ մեկին և անում է բոլորին մշտապես այն է, որ  չարիքը , որը համընդհանուր հրեշը քեզ է պատճառում, պատճառում է նաև քո թշնամիներին…բոլոր, բոլոր «հասարակական» էակներին: Իսկ դու ունես այլընտրանք`թափ տուր ուսերդ,  գլուխդ թափ տուր, վայր նետիր քո և քեզպեսների (երբեմն կյանքի) հաշվին դեռևս կենդանի այդ հրեշին, տրորիր ոտքով, ծիծաղիր վրեն ու մոռացիր նրան…մի հիշիր նրան նույնիսկ հակադրվելու համար…քանզի սա էլ նրա պատճառած չարիքի հակառակ կողմն է…

Ու կայացրու որոշում…

   Ճիշտ որոշումը այն է, որը առավելագույնը բխում է մեր իսկ էությունից…

Քո որոշման մեջ ոչ մեկին մի լսիր, ոչ մեկին նաև դիտմամբ մի հակադրվիր…

Լսիր ինքդ քեզ ու սխալվելուց էլ մի վախեցիր… Փորձիր ու հիշիր`

  երբեմն որոշում կայացնելու փաստը ավելի կարևոր է, քան ինքնին որոշումը:

 

 

Реклама

Իրավիճակ, որում հայտնվել են… թերևս մեզանից շատերը: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.