Ազատ ժամանակի մասին…

hq-wallpapers.ru
hq-wallpapers.ru

Իրավիճակ, երբ մենք պարտադրված չենք մտածելու այս կամ այն բանի մասին` լինեն դրանք մեր առօրյա հոգսերը, որոնք կենցաղային լուծումներ են պահանջում, լինի դա դաս թե աշխատանք, որը ենթադրում է մտավոր գործունեություն… Ինձ համար այս հիասքանչ իրավիճակը  մտքի ազատություն է կոչվում, իսկ ոմանք էլ դա պարզեցնում ու անվանում են ուղղակի պարապություն:

«Ինչի՞ մասին ես մտածում այդքան», «Ի՞նչ ունես մտածելու», «Ինչու՞է քեզ պետք ավել  ազատ ժամանակ, չէ որ ամեն ինչ ֆիզիկապես հասցնում ես»…Շատերի համար այս արտահայտությունները տրամաբանական են… Շատերը կյանքում ապրում են միայն մի քանի բանով` իրենց աշխատանքով, տնային գործերով և հոգսերով, անձնական կյանքի խնդիրներով… Մտածում են միայն սահմանափակ հարցերի մասին, իսկ լուծելով այդ խնդիրները` ուրախանում են, քանզի ունեն ազատ ժամանակ…Իսկ ինչպե՞ս անցկացնել այդ ազատ ժամանակը… Այդ հարցին ի պատասխան կա առանձին խոսք`ժամանց (գնալ ընկերների տուն, զվարճանքի վայրեր, զբոսնելու… ):  Ինձ համար կյանքը այդ ամենից դուրս է, ինչ-որ մի տեղ… գուցե մտքերի ու զգացմունքների աշխարհում…մտքի ազատությամբ ստեղծված բացահայտումների աշխարհում:

  Ինձ համար պարապությունը հենց մտքի ազատությունն է, քանի որ աշխատանքս միշտ մտավոր է եղել, իսկ պարտադրված  թեմաներով մտածելուց ազատ ժամանակ ես ևս մտածում եմ … Սակայն,  երբ ոչինչ բռնացած չէ մտքիս, ես մտածում եմ կարևորի մասին, մտածում եմ  այն մասին, ինչ ուզում եմ, այն մասին , ինչ պետք է մտածեմ… Արդյունքում հասկանում ու գիտակցում եմ բաներ, որոնք կարող էին այդպես էլ խեղդված մնալ առօրյա հոգսերում… Ես հասկանում ու տեսնում եմ այն, ինչը հենց ես պետք է տեսնեմ… ինքս իմ մասին, ինձ շրջապատող և առհասարակ մարդկանց մասին, կյանքի մասին…. Եվ այդ ամենի մասին ես գրում եմ…

Պարապությունը  կամ այլ խոսքերով ասած մտքի ազատությունն է, որ ծնունդ է տալիս նոր գաղափարների, երևույթների, գործողությունների, և երբեմն էլ կատարյալ հիմարությունն է հենց պարապության պատճառով կատարվում… Պարապ  ժամանակ երբեմն մտնում ենք այնտեղ, որտեղ մեզ որևէ լավ բան չի սպասվում  և խորանում ենք երևույթների և մտքերի մագնիսական ճահիճում` գտնելով այնտեղ նոր մտքեր, որոնք  ծագելով մեր գլխում` մեզ հանգիստ  չեն տալիս մինչև դրանց իրագործումը, իսկ երբեմն` դրանից հետո էլ… Այդպես էլ է պատահել ինձ հետ:  Բայց և մտքի ազատության շնորհիվ ենք  հասկանում և վերիմաստավորում  կատարվածը ու անցնում առաջ…

Շնորհակալ են ես մտքի ազատությանը վերը նկարագրվածի համար, ինչպես և իմ բոլոր մտքերի  համար…

Реклама

Ազատ ժամանակի մասին…: Один комментарий

  1. Так углубляться не надо!!! Но написано хорошо. Это надо было разместить в самом начале блога, и всем стало бы ясно с кем они имеют дело.Главное не забывать, что: ВСЕ К ЛУЧШЕМУ В ЭТОМ ЛУЧШЕМ ИЗ МИРОВ!!!

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.