Մարտի դաշտում

symbolsbook.ru
symbolsbook.ru

Այս մարտի դաշտում ես շատ մնացի…
Կողքից նայելով այլոց պայքարին
Վերլուծողի հայացքով միայն
Մի քիչ էլ ինքս պայքար մղելով,
ախոյաններիս վերացնելու երազանքներով,
իսկ ավելի շատ ինձ պաշտպանելով…
Բայց ավելի շատ և ողջ ընթացքում հանգիստ սպասելով,
որ կյանքն իր հունով ինչպես նետել է,
այնպես էլ դուրս կմղի ինձ այս մարտի դաշտից…
Այս մարտի դաշտում ես շատ մնացի…
Գնացի… Եկա… Նայեցի կողքից… Նորից ներս մտա… Ու չհեռացա…
Ես շատ մնացի այս մարտի դաշտում…
Մարտի դաշտում, որ, թեև, հոգուս տունը չէ
Բայց կլանել է այնպես, որ շունչս պահել եմ…
Ու չեմ կարող զգալ, չեմ կարող տեսնել
Չեմ կարող սիրել ես մարտի դաշտում…
Չեմ կարող գտնել և գտնելու դեպքում էլ նկատել անգամ գեղեցիկն ու զգալ…
Երբ մարտի դաշտում սիրտն իմ չարությամբ է լի
Իսկ աչքս ամենուր զենքեր է փնտրում
Չեմ կարող սիրել ես մարտի դաշտում
Ստեղծագործել չեմ կարող ես մարտի դաշտում…
Եվ ինչպես ստեղծել, երբ հոգիս ճնշված
Նախ ոչնչացնել, արմատախիլ անել է տենչում
Ես մարտի դաշտում չեմ կարող սիրել
Եվ այնպես եմ ես ստեղծված ցավոք,
որ մի քանի տեղ միևնույն ժամանակ չեմ կարող լինել…
Այս մարտի դաշտում ես շատ մնացի
Մարտի դաշտում, որ իմ հոգու տունը չէ, սակայն
Որ սկզբում հոգուս հետաքրքիր մի խաղ էր թվում…
Իսկ հիմա ճահիճ է, ամեն լավը կլանող և կյանքն իմ իր մեջ խեդող ճահիճ է միայն…
Ես վաղուց եմ արդեն այս մարտի դաշտում
Հանգամանալից ու շատ տևական ես կերտում եմ ուսմունքն այն հայտնի,
որ » կյանքը պայքար է’
Եվ կարծես հիմար աշակերտի պես ինձ հետ վարվելով,
Որերորդ տարին նույն դասարանում ինձ թողնելով`
Կյանքը պայքարել է ինձ սովորեցնում…

Հիմար աշակերտ, որ չի յուրացնում…
Չի յուրացնում ողջ կենդանական աշխարհին հատուկ մի պարզ տեսություն…

Չափազանց երկար մնացի արդեն ես մարտի դաշտում
Չափազանց երկար ես չսիրեցի, չստեղծեցի ու չհիացա
Չափազանց երկար երջանիկ չեղա…
Եվ արդարացում մի հատ կա միայն այս երկարատև անզգայացած վիճակիս համար
Դա կյանքի դասարանն այս գերազանցությամբ ավարտելս է
Ու ուսմունքն այս դժվարամարս կատարելությամբ տիրապետելս է
Իսկ վկայությունն էլ տիրապետելու հաղթանակն է լոկ
Իմ անվերապահ հաղթանակն այս մարտի դաշտում…

Միայն այդ դեպքում մարտն ինձ կլքի
Սիրտը իմ նորից կզգա, աչքս գեղեցիկը կորսա…հոգիս էլ նորից իր տուն կդառնա…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.