Դասախոսություն

blog.teamo.ru
blog.teamo.ru

Հիշողությանս ուղեկցությամբ միտքն իմ, ճամփորդության ելած, թափառում է ապրածս կյանքի խորդուբորդ ճամփով… ամեն սուր և բութ անկյուն խորը չափչփում…բան է որոնում…նայում է, պրպտում…գտնում, վերցնում, ուշադիր զննում և հիասթափված նորից վայր նետում… ու նորից փնտրում…

Միտքն իմ ճամփորդում…ու դասախոսություն է իմ գլխին կարդում… ես էլ հնազանդ ուսանողի պես գրի եմ առնում.

« Հոգու տրտմության երեք տեսակ կա…

Հոգու տրտմություն, որը կկոչենք «ցավում է հոգին»: Այն առաջանում է, երբ քո կյանքում մի բան  է փոխվում, մի էական բան…մի բան, որի շուրջ աշխարհդ էր կառուցված… փոխվում է անդառնալիորեն կամ անհայտ կորում:

Այս դեպքում հոգիդ սեղմվում, ցավում է ուժեղ, գոռալու, երբեմն` ձայնով լացելու աստիճան ուժեղ: Ամեն առավոտ արթնանում ես դու այդ ուժեղ ցավից… ու զգում ես, որ հոգիդ իսկապես գոյություն ունի… այն քո ներսում է ու ունի հաստատ ֆիզիկական քաշ … իսկ տեղը նրա կրծքավանդակի և ստամոքսի միջև է հաստատ:

Այսպիսի ցավով հոգին զուտ համակերպման ընթացքն է ապրում…էությունը քո չի տենչում ոչ մի բան փոխել… Հոգին անառողջ, սակայն խաղաղ է…

Եվ հոգեկան ցավն այս դեպքում չափազանց դանդաղ, երբեմն թվացյալ կանգնած  լինելով, անցնում է այն ինքնաբերաբար…

Եվ հոգին ապաքիվում է…

Կա մի ուրիշ տվայտանք էլ հոգու…Կկոչենք մենք սա «ուզում է հոգին»…երբ հոգին պատվում է անհագ ցանկությամբ, անհամբեր տենչով…ու էլ չես տեսնում այս մեծ աշխարհում ուրիշ ոչ մի բան…միտքդ, էությունդ ողջ մի բան է տենչում… մի բան, որը թեև հասանելի է թվում (հակառակ դեպքում գրավել այն քեզ չէր կարողանա), բայց դու այն չունես… Այն տնօրինում է միտքդ ամբողջությամբ…իսկ դու այն չունես.. . ուստի կյանքում գերիշխող զգացմունքդ չունենալն է հենց…

Եվ կա երրորդ, խեղդվելու աստիճան մի տհաճ զգացում… ու կոչում ենք այն «խեղդվում է հոգին»: Երբ ինչ-որ շղթա փաթաթվել վզիդ ու խեղդում է քեզ: Իսկ դու այս դեպքում կարող ես ազատվես… սակայն, ավաղ, այս շղթան է հենց, որ պահել է քեզ… պահել, որ չընկնես… չընկնես դու անդունդը, չգլորվես ու չկործանվես…չգնաս դեպի անորոշություն, չգնաս դեպի չգիտես թե ուր: Այս շղթան է հենց, որ քեզ պահել է, պահել ու խեղդում է… Եվ դու չես կարող թուլացնել նրան… վախենում ես անգամ փորձ կատարելուց… իսկ եթե պոկվի՞ ու դու գլորվես  ու գնաս դեպի չգիտես թե ուր…

Առաջին դեպքում («ցավում է հոգին») ես շատ լավ գիտեմ ցավը քո կանցնի…այն քեզ կփոխի, բայց կանցնի հաստատ: Երկրորդ դեպքում էլ կա երկու լուծում… ուզես թե չուզես ցանկությունը քո կամ կկատարվի կամ էլ կմարի…

Իսկ երրորդ դեպքում ես դեռ չգիտեմ…Գուցե որոշես պարանը պոկել, գուցե ինքնակամ անդունդը ընկնես…իսկ գուցե սպասես մինչև կխեղդվես…գուցե և… ի՞նչ… չգիտեմ ես` ինչ: Ես չեմ կանխազգում, չեմ տրամաբանում, չեմ նախաձեռնում, սպասում եմ միայն… դեռևս սպասում»:

Չգիտեմ արդյոք դասախոսությունը այս ցույց կտա՞մ մեկին, թե` ինձ կպահեմ… թե գուցե հետո լավ կզարգացնեմ ու մարդկությանն ամբողջական մի տեսություն կժառանգեմ…

Реклама

Դասախոսություն: Один комментарий

  1. էնքան հետաքրրքիր էր կարդալ մի բան, որն այդքան հարազատ է ու անգամ թվում է, որ հենց այդ »եռյակն» է կառավարում մեր կյանքը։ Շատ պարզ ձևով ներկայացրել ես մեր բարդ իրականությունը։ Մերսի։

    Нравится 1 человек

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.