Ինչպես կարող ես իմանալ` ճիշտ որոշում ես կայացրել, թե՞ ոչ… ճիշտ էր քո կողմից կատարված այս կամ այն քայլը, թե պետք էր հնարավոր այլընտրանքներից այլ ընտրություն կատարել… Հաճախ որևէ քայլից հետո ժամանակ է անցնում, և մենք փորձում ենք գտնել այս հարցերի պատասխանները… Գալիս ենք ինչ-որ եզրակացությունների… Սակայն, կարծում եմ, այս և նման հարցերի պատասխանները գոյություն չունեն… կորած են, չկան և չեն եղել մեր իրականության մեջ, գուցե և չլինեն երբեք… Որոշումը կայացնելուց հետո մենք իմանում ենք ինչ տվեց մեզ այդ որոշումը` ինչ եղավ հետո… Գիտե՞նք արդյոք ինչ կլիներ, եթե կայացնեինք այլ որոշում… Ոչ, և չենք էլ իմանա… Մենք միայն մի կողմն ենք տեսնում… Ուստի, չենք կարող համեմատել և որոշել` ճիշտ էր, թե`սխալ…
Այստեղ մնում է միայն մեկ բան` հավատալ… հավատալ գուցե սեփական անձին, սեփական որոշումներին… գուցե հավատալ այն գաղափարին, որ «ինչ որ բարին է, այն էլ կլինի» կամ էլ գուցե, որ «լինելու բանը կլինի ու վերջ», գուցե և…
Յուրաքանչյուրն արդեն ինքն է ընտրում` ում հավատալ, ինչպես հավատալ…
Իսկ ես այնպես կցանկանայի գոնե մեկ անգամ հնարավորություն ունենալ կյանքը տեսնելու այն տեսանկյունից, որով նկարահանված է այս ֆիլմը:
Հաճելի կինոդիտում եմ մաղթում…