Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

cover

Երկու օր ժամանակ ունեի այս գիրքը կարդալու համար: Հենց առաջին էջերից էլ հասկացա, որ ժամկետը չպետք է խախտեմ. գիրքը չափազանց լավն էր՝ այն ընդմիջումներով կարդալու համար… Երկու օր էլ արդեն անցել է, ինչ ավարտել եմ գիրքը՝ կարդացել եմ վերջին տողերը, սակայն… մտքով, թերևս, դեռ այնտեղ եմ… շրջում եմ գրքի տարբեր էջերում, հիշում, նորից զգում, նորից մտածում, վերընթերցում ու վերապրում…
Ավարտել եմ գիրքը ուշ երեկոյան, և գիշերը գրեթե քնած վիճակում մի ծիծաղելի բան անցավ մտքովս. «այս ինչ 3D գիրք էր» 🙂 և, իսկապես, այս գրքի դեպքում ընթերցողի հոգեկան ներգրավվածությունն այլ չափ ունի, այլ աստիճան… ազդեցությունը գրքի այլ խորություն և ուժ ունի… նույն գիշերը, կիսաքուն ժամանակ մի «բացահայտում» էլ արեցի. գրքի մասին մտածելիս՝ երբեք չեմ պատկերացրել ստեղծագործության հետևում հեղինակին՝ որպես մեկ անձի, ինչպես սովորաբար պատկերացնում էի իմ կարդացած այլ գրքերի դեպքում… տվյալ դեպքում ընթերցանության պահին աչքիս առաջ մտածողների, գիտնականների, հանճարեղ մարդկանց մի խումբ է եղել…
Անգերազանցելի վարպետությամբ է ստեղծված այդքան մեծ ձգողականություն ունեցող այս աշխատանքը… այնքան բովանդակություն է ներառված մի քանի հարյուր էջում… ստեղծագործություն է, որի յուրաքանչյուր բջիջ կատարելության է հասցված…

Flowers for Algernon

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.