Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»

Յուրաքանչյուրիս համար կարևոր է, որպեսզի մեզ ուրիշները նայեն: Մարդիկ բաժանվում են 4 կատեգորիայի` ըստ այն բանի, թե ում հայացքի ներքո են ցանկանում ապրել:
Առաջին կատեգորիայի մարդիկ երազում են անանուն մեծամասնության, այլ խոսքերով` հանրության հայացքի մասին: Երկրորդ կատեգորիան այն մարդիկ են, ում համար կենսականորեն անհրաժեշտ է մի խումբ ծանոթների հայացքները: Նրանք տարբեր միջոցառումների ակտիվ կազմակերպիչներն են: Երկրորդ կատեգորիայի մարդիկ, սակայն, ավելի երջանիկ են, քան առաջինները, քանի որ հանրության ուշադրությունը կորցնելու դեպքում առաջիններին համակում է զգացումը, որ իրենց կյանքի դահլիճում ընդմիշտ հանգել են լույսերը: Իսկ հանրության աչքերը վաղ թե ուշ փակվում են: Երկրորդ կատեգորիայի մարդիկ, հակառակը, միշտ կգտնեն հայացքներ, որոնց ներքո կկարողանան ապրել:
Գոյություն ունի նաև երրորդ կատեգորիան. նրանք, ում պետք է սիրելի մարդու հայացքը: Այս մարդիկ նույնքան խոցելի են, որքան առաջին կատեգորիայի մարդիկ. չէ՞ որ մի օր սիրելիի աչքերը կփակվեն ընդմիշտ: Եվ նրանց կյանքի դահլիճում նույնպես կտիրի խավարը:
Եվ կա չորրորդ, ամենահազվագյուտ կատեգորիան. նրանք, ովքեր ապրում են բացակայող մարդկանց երևակայական հայացքների ներքո: Նրանք երազողներն են:
Միլան Կունդերա
Հայերեն լեզվով թարգմանել եմ ես
Լավագույն հատվածը գրքի և երբևէ կարդացածս լավագույն վերլուծություններից մեկը

русский

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.