Հատված «Ժամադրություն մտքերի աշխարհում» գրքից

36359948_1751394024930078_6486466374439796736_n

Կարո՞ղ ես վստահել սեփական զգացմունքիդ… Մեծ և ուժեղ, կուրացնող և բոլոր այլ զգայարանները բթացնող, ամեն ինչ կլանող զգացմունքիդ… Կարո՞ղ ես զգացմունքիդ վստահել այնքան, որ հետևես նրան ամենուր, անգամ, եթե զգացմունքը քեզ տանում է մի ճանապարհով, որը հակառակ է քո ամբողջ անցած ուղուն. բանականության բոլոր օրենքներով անընկալելի ճանապարհով, էսթետիզմի զգացումիդ վիրավորող ու ստորացնող ճանապարհով, բարոյականության տեսանկյունից արգելված և ժխտելի, թե´ նեղ շահադիտական, և թե´ մարդասիրական գաղափարների ներքո անհեթեթ ճանապարհով… Անընդունելի ճանապարհով քեզ տեսնող ամենահեղինակավոր բոլոր աչքերում` շրջապատող բացառիկ մարդկանց և քո սեփական աչքերում…

Իհարկե կարող ես և կվստահես… Հեշտ է դավաճանել սեփական գիտակցությանը, բարոյականության ընկալմանը և խղճին անգամ, սեփական անձին ու կյանքի անցած ողջ ճանապարհին, երբ կա սերը, երբ սերը քեզ թևեր և ուժ է տալիս ու արդարացնում… Բայց ինչպե՞ս պատասխան տալ այս բոլորին, եթե սերը` բոլոր զգայարանները բթացնող ու ամեն ինչ կլանող զգացմունքը, հանկարծ քեզ դավաճանի և մենակ թողնի…

Եվ ո՞րն է ավելի սարսափելի սիրո մեջ` ավանդական և շատ պարզ մի հարց` կորցնել սիրած էակի հետ հարաբերությունները, երբ դու դեռ սիրում ես, թե՞ հենց սիրո` զգացմունքի կորուստը` թեկուզ հարաբերությունների պահպանման դեպքում: Ավանդաբար առաջինն է ամենասարսափելին, ավանդաբար տառապանք ասելով` մենք հենց առաջինն ենք հասկանում… Բայց հիմա ես կասեի. «Իսկ ի՞նչ սիրո»… Ուժեղ, անվերապահորեն իրեն ենթարկող, բայց և բոլոր արդարացված ճանապարհների և կյանքի ընկալումների հետ հակասության մեջ գտնվող սիրո կորուստն է ամենասարսափելին: Չէ՞ որ, եթե հարաբերությունները կորցնես, բայց պահպանվի սերը, այս դեպքում նա իր համոզող, քեզ արդարացնող դերը ավելի ուժգին կկատարի, և դու երբևէ չես փոշմանի կատարածդ քայլերի համար. հնարավոր չէ զղչալ մի բանի համար, ինչն անելու պատճառը դեռ քո ներսում է, դեռ հասկանալի և զգալի է քեզ համար:

Իսկ եթե սերը գնա, ոտքի կկանգնեն քո առաջ կյանքդ կառավարող մնացած բոլոր ուժերը. նրանք, ում դու դավաճանել ես և ինչպե՞ս ես դու պատասխան տալու… Դու նրանց դիմաց կկանգնես մենակ` նրանց բոլոր փաստարկներին հակառակ տանող և կիսատ թողած ճանապարհիդ վրա… Մենակ` քո ներսում չգտնելով քեզ արդարացնող ոչինչ… Մենակ` քո խղճի առաջ, բանականության, շահերի առաջ ու սկզբունքների…

Արդյո՞ք կարելի է վստահել սեփական զգացմունքին, եթե այն կարող է վերցնել ու անհայտանալ` ցանկացած պահի, առանց զգուշացման և բացատրության…

Այստեղ ցավով ես պետք է ասեմ. «Ցավոք կա սահման, այնուամենայնիվ, անգամ սիրո մեջ կա «չի կարելի», և երբեմն «պետք է»-ն անգամ սիրո մեջ իսկապես պետք է»:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.