Տարիների խորքից

39102660_283390698912312_7043866332466511872_n

Կյանքը հնարավորինս պետք է ընկղմված լինի ներկայի մեջ… բոլոր մտքերն ու ցանկությունները պետք է սեղմել ներկայի մեջ այնպես, որ ոչինչ դուրս չմնա… իսկ այն, ինչը դուրս մնաց, ոչ մի դեպքում ապագայի բաժինը չէ… ինչը դուրս մնաց, կորավ հավետ…

ԵՍ- Ես քեզ կանչում եմ տարիների խորքից, խնդրում եմ դուրս արի մի պահ, խնդրում եմ արի… ախր, մենք իրար ասելու շատ բան ունեք այսօր … արի, որպեսզի հանգստանանք ես էլ, դու էլ …
ՆԱ (նույն ես՝ տարիներ առաջ)- Հանգստանա՞նք… Ես այստեղ եմ… Դու իսկապես ինձ շատ բան պետք է բացատրես… Դու, որ…
ԵՍ- Գիտեմ… գիտեմ, որ ոչ մի սպասումդ չեմ արդարացրել… գիտեմ, որ հիասթափված ես… գիտեմ, որ ինձնից այլ բան էիր սպասում… Բայց դու մեղավոր ես հենց նրանում, որ սպասել ես, իսկ ես նրանում, որ չափից լուրջ եմ քեզ վերաբերվել… Դրա համար էլ այսօր ոչ դու ես գոհ, ոչ՝ ես:
Ես քեզ այնքան լուրջ եմ վերաբերվել… Ես բազմիցս դավաճանել եմ ինքս ինձ, բայց պահպանել եմ հավատարմությունը քո հանդեպ… լռեցրել եմ միտքս, ձայնս, երբ փորձում էին քո զգացմուքներին հակասող մի բան ասել ինձ… Եվ ես արել եմ ամենասարսափելին… Իմ կյաքնում տեղ եմ տվել մեկին, ով արժանի չէր… ոչ մի իմաստով..
ՆԱ (նույն ես՝ տարիներ առաջ)- անարժեն մեկի՞ն… Ես չեմ ուզել, որ դու անարժան մեկին տեղ տայիր, երբեք… ինչ-որ մի բան դու լավ չես հիշում
ԵՍ- Գիտեմ, որ չես ուզել… Դու ավելի կոնկրետ բաներ ես ուզել… Ես տեղ եմ տվել նրան, ում դու այդքան սիրում ես… Տեղ եմ տվել անցյալից եկած հրամանով… Տեղ եմ տվել քո զգացմունքները հիշելով…
ՆԱ (նույն ես՝ տարիներ առաջ)- Դու չե՞ս սիրում նրան, ում ես այդքան սիրում եմ… Սերն անցողիկ չէ… դրանում համոզված եմ ես, համոզված եմ եղել միշտ… համոզված են բոլորը… բոլոր նրանք, ովքեր եղել են ինձնից հետո և քեզնից առաջ… իսկ դու մտածում ես, որ սերն անցողի՞կ է… Եվ դու այսօր հենց ինձ ես կանչում, որ բացատրես դա… հենց ինձ և ոչ նրանց, ովքեր ավելի մոտ են քեզ… նույն քեզ՝ ամիսներ առաջ…
ԵՍ- Այո, այսօր ես հենց քեզ եմ կանչում… այս հարցն ինձ ու քեզ է միայն վերաբերում… քո հրամանով եմ ես շարժվել… ես և նրանք նույնպես՝ քեզնից հետո և ինձնից առաջ եղածները… նրանք բոլորը կհանդարտվեն այսօր… կհանդարտվեն, որովհետև կհաշտվենք ես ու դու… կհաշտվենք՝ հասկանալով, որ չունենք իրար հետ անավարտ գործեր և երբեք էլ չէինք կարող ունենալ… Ես խաղաղություն եմ ուզում ձեռք բերել և ուզում եմ, որ դու էլ բավարարված լինես…
Ես չեմ մոռացել, որ սերն անցողիկ չէ, քանի որ հակառակում ես դեռ չեմ համոզվել … բայց ես մի բան եմ հասկացել, որը դու դեռ չգիտես… եվ այդ բանն ամեն ինչ փոխում է: Հասկացել եմ, որ այլևս գոյություն չունենալու համար պարտադիր չէ, որ մարդը մահանա… Նա, ում դու սիրում ես մնացել է այնտեղ, որտեղ դու ես, իսկ իմ ժամանակ այլ մարդ է տեղափոխվել… Դու կորցրել ես նրան, և ես երբեք չեմ կարողանա գտնել… ես երբեք չեմ կարողանա անել այն, ինչ դու չես արել, այն, ինչ դու էիր ուզում անել, այն, ինչ դու պետք է անեիր… Ես երբեք չեմ կարողանա ասել անցնում է սերը թե՞ ոչ, որովհետև ես երբեք իրական կյանքում չեմ հանդիպի նրան, ում դու այդքան սիրել ես… իսկ ի՞նչ եմ զգում ես նրա հանդեպ, ով հիմա եկել և իմ դիմաց կանգնել է… չէ, ես չեմ զգում, ես հիշում եմ պարզապես… իսկ այն, ինչն իսկապես զգում եմ, քո հանդեպ եմ զգում՝ ծայրաստիճան նվիրվածություն ու հավատ… Ու գործում եմ հիշողությունից դրդված, գործում եմ քեզ գոհացնելու ձգտումով… գործում եմ այն մեծ հպարտությամբ, որ բավարարում եմ քեզ… Իմ և նրա ներկայիս հարաբերությունները երկու մարդու հարաբերություններ չեն… դա իմ հարաբերություններն են ինքս ինձ հետ… իմ և քո հարաբերություններն են…
ՆԱ (նույն ես՝ տարիներ առաջ)- Իսկ նրա հանդեպ… նրա հանդեպ իսկապե՞ս ոչինչ չես զգում դու հիմա…
ԵՍ- Ես ոչինչ չէի զգա, եթե դու չլինեիր… Զգացմունքն անցյալի հիշողությամբ չպետք է ողողված լինի… զգացմունքը ներկայից ծնունդ առնող մի բան է… մարդիկ ավելի երջանիկ կլինեին, եթե կարողանային չփոխարինել զգալը հիշելով…
ՆԱ (նույն ես՝ տարիներ առաջ)- Վե՞րջ այսինքն… վե՞րջ… վերջակե՞տ… նա քո կյանքում այլևս չի՞ լինի…
ԵՍ- Ոչ մի վերջակետ… և ոչ մի կետադրություն այլևս… Չգիտեմ ես կլինի, թե` ոչ: Ներդաշնակությամբ և խաղաղությամբ եմ քեզ մնաս բարով ասում… և այսօր չեղյալ եմ հայտարարում դեպի ինձ ուղղված բոլոր կոչերը անցյալից… քո և բոլոր նրանց, ովքեր ինձնից առաջ և քեզնից հետո եղել են… ինքս էլ դեպի ապագա այլևս ոչինչ չեմ ուղարկում… ոչ մի ցանկություն, ոչ մի արժեք , ոչ մի գաղափար… ոչինչ: Ազատ է իմ ապագան ինձնից, քեզնից, մեզանից բոլորից…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.