Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»

maxresdefault

Գրքերի՝ լրիվ ուրիշ, նոր, յուրահատուկ, անսահման գերող, խորն ու անծայրածիր աշխարհի դռներն է բացում գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկը․ աշխարհ, որն այլևս չես ուզում լքել։
• Կյանքում քիչ բան կա, որ կարևորությունը երկար է պահպանում։
• Մարդը երբեք չի կարող կոփվել։ Նա կարող է շատ բաների ընտելանալ։
• Ուրիշ ի՞նչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից։ Եվ ի՞նչը կարող է դրանից ավելի լինել…
• Մարդը կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից՝ երբեք։
• Մեզ միշտ թվում է, թե մենք օգնեցինք մարդուն, մինչդեռ նրանից հեռանում ենք հենց այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է։
• Ապրել՝ նշանակում է ապրել ուրիշների համար։ Բարությունը մարդուն ուժ է տալիս, երբ նա դժվար է ապրում։
• Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել։ Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին։
• Իշխանությունը աշխարհի երեսի ամենավարակիչ հիվանդությունն է։
• Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։
• Մարդը մեծ է իր մտահաղացումնով, բայց թույլ է դրանք իրականացնելու մեջ։
• Սովորույթը բազմաթիվ անուններ ունի, սերը այդ անուններց մեկն է։
• Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցրու հետևանքների մասին։Այլապես ուզածդ երբեք չես անի։
• Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն։
• Սերը հիվանդության պես մի բան է, նա լուռ և կամաց-կամաց քայքայում է մարդուն, և դա նկատելի է դառնում այն ժամանակ, երբ մարդն ուզում է գլուխն ազատել այդ սիրուց, բայց ուժերը չեն ներում։
• Կնոջը կորցնելու ամենահեշտ ճանապարհը այն է, երբ մարդ նրան վարժեցնում է մի կյանքի, որն հետագայում ինքն ապահովել չի կարող։ Այդպիսի դեպքերում կինն աշխատում է նորից ապրել նման կյանքով, բայց այս անգամ արդեն այնպիսի մարդու հետ, որն ընդունակ է մշտապես ապահովել նրա համար այդ կյանքը։
• Բացատրությունը երկրորդական բան է, որից միայն մանրության ու ճղճիմության հոտ է փչում։ Զգացմունքների մեջ ի՞նչ բացատրություն։ Այստեղ միայն գործողություններ են պետք։
• Կնոջը կամ պետք է աստվածացնել և կամ թողնել ու հեռանալ։ Միջին դրություն գոյություն չունի։
• Երբեք մարդ չի կարող ուրիշի սրտից ոչինչ և ոչ ոքի դուրս նետել…
• Սերն առևտրական չէ, որ ձգտի իր ներդրած գումարի օգուտները ստանալուն։
• Մարդը շատ բան կարող է տանել։
• Կյանքը ավելին է, քան սենտիմենտալ պատվիրանների դամբարան։
• Մահ, նրա մեջ կա ճշմարիտ մեծություն, նրա մեջ մարդը հասել է վերջնագծին և կարճ ժամանակահատվածում։
• Երբ մահանում ես, դառնում ես մի տեսակ անսովոր կարևոր մեկը, իսկ քանի դեռ ողջ ես, ոչ ոք քեզնով չի հետաքրքրվում։
• Ազատ է միայն նա, ով կորցրել է այն ամենը, ինչի համար արժե ապրել։
• Հավատը հեշտությամբ տանում է ֆանատիզմի։ Ահա թե ինչու է հանուն հավատի այդքան արյուն թափվում։
• Զղջումը ամենաանօգուտ բանն է աշխարհում։ Ոչինչ հնարավոր չէ հետ բերել։ Ոչինչ հնարավոր չէ ուղղել։ Այլ կերպ, մենք սրբեր կլինեինք։
• Կյանքը չափազանց լուրջ բան է, որպեսզի ավարտվի ավելի շուտ, քան մենք դադարում ենք շնչել։
• Հանգիստ ապրել մնացած կյանքը — ահա թե ինչն է այսօր թվում ամենաանհավատլի արկածը։
• Եթե միևնույնն է ոչինչ անել հնարավոր չէ, ապա ինչո՞ւ հասցնել ինքդ քեզ խելագարության։
• Միայն այն է էժան, ինչը կրում ես առանց քո մեջ վստահություն ունենալու, — մտածեց Ռավիկը։
• Նա՝ ով ոչնչի չի սպասում, չի հիասթափվի։
• Հաղթանակը ծնում է անհոգություն։
• Մարդ պետք է բժիշկներին անձամբ չճանաչի, — ասաց նա:- Այլապես հավատը նրանց նկատմամբ կորչում է: Ես հաճախ եմ քեզ հետ խմել ու հարբել: Ուրեմն, ո՞նց կհամաձայնեմ, որ դու ինձ վիրահատես: Ես կարող էի համոզված լինել, որ դու ավելի լավ վիրաբույժ ես, քան մի ուրիշը, որին ես չեմ ճանաչում, բայց միևնույն է, ես դարձյալ նրա մոտ կգնայի: Մարդը հակված է վստահել նրան, ում չի ճանաչում, դա նրա անբաժանելի հատկություններից մեկն է, ծերուկ։
• Նա այնքան սքանչելի էր, որքան սքանչելի կարող էր լիներ կինը, որը քեզ չի սիրում։
• Ոչ մի տեղ մարդու ոչինչ չի սպասում: Մարդ պետք է ինքը իր հետ ամեն ինչ բերի։
• Գրքերը գնալով ավելի ու ավելի մեծ նշանակություն էին ձեռք բերում նրա համար: Ճիշտ է, ամեն ինչի չէր, որ նրանք փոխարինում էին, բայց կար իր մեջ գտնվող մի ոլորտ, որտեղ բացի գրքերից, ուրիշ ոչինչ թափանցել չէր կարող։
• Սերը չեն պղտորում ընկերությամբ։ Վերջ, ուրեմն՝ վերջ։

Մեջբերումներ «Հաղթական Կամար» վեպից․

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.