Ինչպես ստեղծել բլոգ

headway-537308-unsplash.jpg

Ցանկանու՞մ եք Դուք էլ ունենալ այսպիսի բլոգ։ Եթե այո, ապա կարդացեք այս նյութը, քանի որ այն Ձեզ աջակցելու և Ձեր գործը տեխնիկապես հեշտացնելու համար է։ Ի սկզբանե չունենալով գիտելիքներ կայքերի/բլոգերի պատրաստման վերաբերյալ՝ ես ստեղծել եմ այս բլոգը լիովին ինքնուրույն՝ որոշ բաների համար ծախսելով ընդամենը մի քանի րոպե, որոշ բաների համար՝ ժամեր կամ գուցե ավելի երկար ժամանակ։ Եվ այդպես, այսօր որոշել եմ ինձպեսներին օգնող մի փոքր նյութ պատրաստել։
Այսպես, բլոգ պատրաստել ցանկացողների համար առաջին հարցը հետևյալն է․ ո՞ր հարթակն ընտրել։ Ես ընտրել եմ WordPress-ի հարթակը և բոլորովին չեմ փոշմանել։ WordPress-ը իրականում, լայն հնարավորություններ է ընձեռում՝ մեծ տարածք, հետաքրքիր տեխնիկական լուծումներ, բլոգն ավելի գրավիչ դարձնելու բազմաթիվ տարբերակներ։ Իմ դեպքում, թերևս, չի եղել այնպիսի մի գաղափար, որի իրագործումը WordPress-ը սահմանափակեր։
Հարթակն ընտրելուց հետո երկրորդ հարցը հետևյալն է․ինչպե՞ս պատրաստել բլոգ տվյալ հարթակում։ Եթե Դուք էլ ընտրում եք WordPress-ը, ապա բլոգ պատրաստելու համար այցելեք հետևյալ հղումով՝
https://wordpress.com/alp/?aff=8022
Այցելեցի՞ք։ Տեսա՞ք այս պատկերը
Capture 1

Ահա, WordPress-ը առաջարկում է Ձեզ սակագնային պլանների 3 տարբերակ՝ Personal՝ ամսական $4-ով, Premium՝ ամսական $8-ով և Business՝ ամսական $25-ով։ Բոլոր դեպքերում, գումարը վճարվում է միանգամից ամբողջ տարվա համար։
Կա նաև անվճար տարբերակը, որը, սակայն, խորհուրդ չեմ տալիս, քանի որ այս դեպքում․
1․ Ձեր կայքի անվանման մեջ լինելու է wordpress.com մասնիկը, օրինակ՝ իմ բլոգը կլիներ ոչ թե armineh.blog, այլ՝ armineh.wordpress.com
2. Ձեր բլոգում WordPress-ը իր հայեցողությամբ գովազդներ է տեղադրում, որոնք, հնարավոր է Ձեզ և Ձեր բլոգի այցելուների համար գրավիչ չլինեն
Այդ պատճառով ես խորհուրդ կտամ բլոգը ստեղծելիս ընտրել գոնե նվազագույն՝ Personal սակագնային պլանը, որը վերը թվարկվածներից բացի ի համեմատ անվճար տարբերակի մի շարք առավելություններ ունի, օրինակ՝ երբ կամենաք կարող եք WordPress-ի անձնակազմի հետ զրուցել՝ բլոգի վերաբերյալ ցանկացած հարց ուղղելով և վայրկյանների ընթացքում ստանալով պատասխանը։ Personal սակագնային պլանի բոլոր առավելություններին ավելի մանրամասն, ինչպես նաև ավելի թանկ՝ Premium և Business սակագնային պլանների հավելյալ առավելություններին կարող եք ծանոթանալ WordPress-ի հարթակում։
Այսպես, սակագնային պլանն ընտրելուց հետո, սեղմում եք համապատասխան պատուհանը ՝ օրինակ՝ start for personal և լրացնում եք Ձեր կայքի վերաբերյալ տվյալները՝ անվանումը, թեման, նպատակը, այնուհետև՝ կայքի հասցեն համապատասխան պատուհանում։

Թվարկված քայլերից հետո անհրաժեշտ է ընտրել դիզայն Ձեր կայքի համար։ Դիզայն ընտրելու համար այցելում եք՝ Իմ կայք — կազմաձևել- տեսաձևեր:
Բերում է հետևյալը․

Capture.PNG

Առաջարկվող բոլոր տարբերակների ուսումնասիրությունից հետո ընտրում եք Ձեզ համար նախընտրելի տարբերակը․ այն, որն առավել համապատասխանում է Ձեր կայքի թեմային և դուր է գալիս Ձեզ վիզուալ։ Ընդ որում՝ տեսաձևերի մեծամասնությունը անվճար են, ոմանք անվճար են Ձեր ընտրած սակագնային պլանի շրջանակներում, իսկ ոմանց համար էլ լրացուցիչ գումար է պետք վճարել։
Այսպես, Դուք արդեն ունեք բլոգ, որում կարող եք կատարել գրառումներ, գրառումներին տալ կարգեր, իսկ կարգերն արտացոլել բլոգի մենյույում։
Իսկ եթե ցանկանում եք Ձեր բլոգում ` էջատակը կամ այլ տեղ ունենալ ցուցանակներ, ինչպես armineh.blog-ում է ( նոր մեկնաբանություններ, գրառումների օրացույց և այլն ), ապա այցելեք Իմ կայք-կազմաձևել, այնուհետև ՝ ցուցանակներ։ Եվ կտեսնեք WordPress-ի կողմից առաջարկվող ցուցանակները էջատակի, կողագոտու և այլ հատվածների համար և ընտրեք, տեղադրեք նրանք, որոնք կցանկանաք։
Սա հիմնական գործողություններն են, որոնք անհրաժեշտ է իրականացնել բլոգը պատրաստելու և վարելու համար։
Իսկ ես հաջողություն եմ մաղթում Ձեզ որպես բլոգեր։ Փորձեցի այս նյութով տալ այն հիմնական ինֆորմացին, որը Ձեզ ներկայիս փուլում անհրաժեշտ է։ Հետագայում, բլոգը վարելիս, իհարկե, կառաջանան շատ այլ մտահաղացումներ և կունենաք բազմաթիվ հարցեր, որոնք կարող եք ուղղել WordPress-ին, իսկ այդպիսի հնարավորություն չունենալու դեպքում՝ դիմեք ինձ։ Ես պատրաստ եմ իմ հնարավորությունների շրջանակներում Ձեզ աջակցել բլոգը վարելու հետ կապված ցանկացած հարցում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.