Գուգլ որոնում

google-1132x670

Մեր հերոսուհուն մի հարց էր տանջում. այն հարցերից, որի պատասխանն իմանալու համար որևէ տեղեկատու չես զանգահարի, ոչ էլ կհարցնես անգամ ամենաիմաստուն մարդուն: Ավելի ճիշտ հարցնել, իհարկե, կարող ես, ինչպես և անում էր մեր հերոսուհին, բայց այ հավատ ներշնչող պատասխան ստանալը իսկապես դժվար էր: Կարելի էր նաև դիմել հոգեբանի կամ վատագույն դեպքում բախտագուշակի օգնությանը, բայց առաջինին դիմելու ապարդյուն փորձն արդեն նա ուներ, իսկ երկրորդներին էլ առանձնապես չէր վստահում։
Հարցը սիրոն և հարաբերություններին էր վերաբերում. նրանք հանդիպել և սիրահարվել էին իրար տարիներ առաջ, հետո հանգամանքների բերումով բաժանվել, բայց չէին մոռացել իրար և, ահա, վերջերս նորից հանդիպում են, կարծես թե, այս անգամ ճակատագրորեն: Եվ որոշ ժամանակ անց նա նորից անհետանում է մեր հերոսուհու կյանքից: Եվ ի՞նչ անել հիմա` փնտրե՞լ, գտնե՞լ նրան նորից, փորձել ամեն ինչ հասկանալ ու վերսկսե՞լ, թե՞` թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա: Անե՞լ որևէ բան, թե՞ չանել ոչինչ․ հենց այս հարցը արդեն երկար ժամանակ հանգիստ չէր տալիս մեր հերոսուհուն:
Եվ, այսպիսի ապրումներով ու տարակուսանքներով լի մի օր, չկարողանալով կենտրոնանալ որևէ այլ բանի վրա՝ մեր հերոսուհին «Աստված ջան, ասա ինչ անեմ ես, ես էլ սենց չեմ կարող» խոսքերով այս ու այն կողմ է անում սենյակով մեկ։
Եվ հանկարծ, անբացատրելի ինչ-որ մղումով, նա նստում է համակարգչի առջև, մտնում ինտերնետ, այնուհետև՝ գուգլ և որոնման դաշտում հավաքում հետևյալ բառերը․ «Ինչ անեմ Նարեկի (անունը փոխել եմ) հետ»:
Ամբողջ առաջին էջում գուգլը բերում է մի պատմվածք` ռոմանտիկ վերնագրով, որում «Ինչ անեմ Նարեկի հետ» բառերից որևէ մեկը չկար: Նա բացում ու սկսում է կարդալ պատմվածքը` նորից ու նորից վերընթերցելով նույն տողերն ու նախադասությունները։ Ապշեցուցիչ է, ախր, այդ պատմվածքը հենց իր և Նարեկի մասին էր։ Այնտեղ նկարագրված էր իր և Նարեկի հարաբերությունների ողջ պատմությունը` հենց նույն իր և Նարեկի անուններով, նույն զգացմունքների և հիմնական իրադարձությունների նկարագրությամբ. սեր և հանդիպում տարիներ հետո, հանդիպում և… Տարբերվում էին միայն ոչ էական մի քանի հանգամանք. այն, որ պատմվածքի հերոսները տարիքով մի փոքր ավելի մեծ էին մեր հերոսուհուց և իր Նարեկից, բայց էլի հասակակիցներ էին և, ի տարբերություն մեր հերոսների՝ համադասարանցիներ էին: Մնացած ամեն ինչ նույնն էր: Պատմվածը խորիմաստ էր, գեղեցիկ, ավարտուն :
Պատմվածքը կարդալուց հետո մեր հերոսուհին մի այնպիսի հանգստություն ու ներդաշնակություն է զգում, որը վաղուց չէր զգացել: Նա ստացել էր իր հարցի պատասխանը:
Օրեր անց, երբ մեր հերոսուհին այս առեղծվածային դեպքը պատմում է հարազատներին, որոշում է նրանց համար ևս կարդալ պատմվածքը։ Նորից, ինչպես և առաջին անգամ, նա մտնում է ինտերնետ, այնուհետև՝ գուգլը և որոնում «Ինչ անեմ Նարեկի հետ» բառերը, բայց այս անգամ ոչ մի այդպիսի պատմվածք գուգլը չի բերում… Սակայն, ոչինչ, մեր հերոսուհին մտապահած է լինում պատմվածքի վերնագիրը, որով և նորից որոնում է տալիս և ահա, գուգլը բերում է հեղինակային կայքը, որում տեղադրված է եղել պատմվածքը:
Եվ ևս մեկ ապշեցուցիչ փաստ. պատմվածքը կայքում տեղադրվել է հենց այն օրը , երբ նա և Նարեկը տարիների բաժանումից հետո նորից առաջին անգամ հանդիպեցին…
Այս անմոռանալի պատմությունից հետո մեր հերոսուհին ժամանակ առ ժամանակ մտնում է պատմվածքի հեղինակի հեղինակային կայք, ուսումնասիրում, կարդում… մի օր էլ հեղինակին, որը լավ, բայց ոչ շատ հայտնի գրող է, որոնում է նաև ֆեյսբուքում և ընկեր ավելացնում … Ու մինչ օրս նա կա իր ընկերների ցանկում և անգամ չի էլ ենթադրում, թե ինչ դեր է ունեցել իր ֆեյսբուքյան ընկերներից մեկի կյանքում:

Реклама

Գուգլ որոնում: 4 комментария

  1. Հմ, շատ համապատասխան պատմություն է այստեղ ներկայացնելու համար․
    https://mediamax.am/am/news/kindness/30567/?fbclid=IwAR2DFSBs3d_aw1JPyXNgGWrAE37xOX7B-LlkO0mWwa8WeZ9TZAiK5SRgqus

    Ի դեպ, իսկ այդ ոչ շատ հայտնի, բայց ոչ շատ անհայտ հեղինակի էջին հղում կարո՞ղ եք տալ: 🙂

    Нравится 1 человек

  2. Նաև ավելացնեմ, որ աչքի անցկացրեցի մրցույթին արդեն ներկայացված պատմություններից մի քանիսը, որոնք հրապարակված են կայքում, Ձեր պատմվածքը որակապես և բովանդակային զգալիորեն գերազանցում է։ Անպայման ներկայացրեք, շահելու եք։

    Нравится 1 человек

    1. Շնորհակալ եմ և զգացված բարձր գնահատականի համար։ Ես սիրով հղում կտայի պատմության հերոս հեղինակի կայքին, բայց, ցավոք, դրանով իսկ կբացահայտեմ, թե ում մասին է իրականում պատմությունը․ մեր իրական պատմության և պատմվածքի հերոսների անգամ անուններն են համընկնում։ Պատմությունն էլ շատ անձնական է 🙂
      Շատ շնորհակալ եմ նաև Մեդիամաքսի մրցույթին մասնակցելու գաղափարի համար։ Մրցույթն ինձ իսկապես հետաքրքրեց և պատրաստվում եմ հետևել Ձեր խորհրդին 🙂

      Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.