Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր»

68140

Հիշենք դասական գրականության գլուխգործոցներից մեկը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը: Մենք՝ գրքասերներս, հավաբանար այն կարդացել ենք, սիրում ենք և կվերապրենք գրքի պարգևած զգացողությունները՝ կարդալով մի քանի մեջբերում գրքից․․․ Իսկ եթե դեռևս չենք կարդացել, կհիշենք, որ կա ևս մեկ գիրք «անպայման կարդալու» ցանկից։
• Միայն թե ոչինչ սրտին մոտիկ չընդունել, որովհետև այն, ինչ ընդունես, կուզենաս ուժով պահել: Իսկ ուժով պահել ոչինչ չի կարելի
• Համեստությունն ու բարեխղճությունը վարձատրվում են միայն վեպերում: Նման բաները կյանքում սովորաբար օգտագործվում են, ապա մի կողմ շպրտվում:
• Հիմար ծնվելն ամոթալի չէ, ամոթ է որպես հիմար մեռնելը:
• Երբեք մի ձգտիր չափից դուրս բան իմանալ: Որքան քիչ ես իմանում, այնքան պարզ է դառնում կյանքը: Գիտությունը մարդուս դարձնում է ազատ, բայց դժբախտ
• Հարկավոր է հնարավորին չափ ամուր բռնել կյանքից, որպեսզի թեկուզ մի փորքիկ պատառ պոկես, այսպես կոչված, երջանկությունից, որի համար ստիպված ես լինում վճարել կրկնապատիկ ու եռապատիկ: Երջանկությունն աշխարհում ամենաանորոշ ու ամենաթանկ բանն է:
• Մի սիրո համար մարդկային կյանքը չափից դուրս շատ է ձգձգվում:
• Սերը հրաշալի բան է: Բայց միշտ երկուսից մեկը սկսում է ձանձրանալ: Իսկ մյուսը մնում է ձեռնունայն…Սառում-մնում է և ինչ-որ բանի սպասում…Սպասում է խենթի նման:
• Տակտը չգրված մի օրենք է, ուրիշների սխալները չնկատելու և այդ սխալները չուղղելու մասին
• Միայն թե ազատությունդ չկորցնես: Ազատությունը սիրուց թանկ է: Բայց մարդիկ այդ բանը սովորաբար չափից դուրս ուշ են հասկանում
• Աշխարհի երեսին ամենածանր հիվանդությունը մտածողությունն է: Այն անբուժելի է
• Կյանքը, եղբայրներս, հիվանդություն է, և մահը սկսվում է ծննդյան օրից: Սրտի յուրաքանչյուր հարվածը, թոքերի ամեն մի շնչառությունը մի փոքրիկ մահ է պարունակում: Դրանք բոլորը փոքրիկ շարժումներ են, որ մեզ մոտեցնում են վերջավորությանը:
• Ապրելու համար իսկական իդեալիստը փողի է ձգտում: Փողը ազատություն է, իսկ ազատությունը՝ կյանք
• Կյանքի առանձին մասնիկները սքանչելի են, բայց ամբողջը միասին միանգամայն անմիտ բան է: Այնպես որ, կարծես, մեր աշխարհը սարքել է մի խելագար, որը նայելով, թե որքան հրաշալի կերպով բազմազան է կյանքը, ոչ մի ավելի լավ բան չի մտածել, քան այն ոչնչացնելը:
— Իսկ հետո նորից ստեղծելը:
— Դրա մեջ էլ ես ոչ մի միտք չեմ տեսնում,-առարկեցի ես,-այդ դրանից ավելի լավը չի դառել:
• Ավելի լավ է մեռնել այն ժամանակ, երբ դեռ ապրել ես ուզում, քան ապրել մինչև այն պահը, երբ արդեն մեռնել ես ուզում: Որովհետև երբ ուզում ես ապրել, նշանակում է, ինչ-որ բան կա, որը սիրելի է քեզ: Այդպես ավելի դժվար է, բայց և ավելի հեշտ է
• Ես շատ կուզենայի քեզանից մի երեխա ունենալ,- ասաց Պատրիցիան ու դեմքը հենեց իմ ուսին,- առաջներում ես երբեք այդպիսի բան չէի ուզենում: Ես մինչև անգամ չէի կարողանում այդ պատկերացնել: Իսկ այժմ ես հաճախ եմ այդ մասին մտածում: Լավ կլինի, եթե մարդ իրենից հետո թեկուզ մի բան թողնի: Երեխան կնայեր քեզ ու դու երբեմն կմտաբերեիր ինձ: Եվ այդ դեպքում ես նորից քեզ հետ կլինեի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.