Հարգելի ընթերցող,
Իմ բլոգի կարևոր առաքելություններից մեկը ընթերցասերին պարբերաբար հիշեցնելն է իր սիրելի զբաղմունքի՝ ընթերցանության մասին․․․ Չէ՞ որ մենք բոլորս տարված առօրեա գործերով մոռանում ենք, որ աշխարհում մեր ուշադրությանն արժանի այնքան գեղեցիկ բաներ կան․․․ Սիրում ենք պոեզիա, բայց չենք հիշում, թե երբ ենք վերջին անգամ մի գեղեցիկ բանաստեղծություն վայելել․․․ Սիրում ենք գեղարվեստական գրականություն, բայց մի օր բացահայտում ենք, որ դժվարությամբ ենք հիշում անգամ, թե որն է մեր կարդացած վերջին գիրքը ․․․
Այսօր ես մի հաճելի անակնկալ եմ պատրաստել ձեզ համար։ Ես ուզում եմ յուրքանչյուրիդ, ով հիմա այցելել է իմ բլոգը և կարդում է այս գրառումը, նվիրել ինձ դուր եկած 3 գրքերից մեկի էլեկտրոնային տարբերակը։ Բայց այդ նվերը ստանալու համար դուք պետք է մի քանի րոպեով կտրվեք ձեր առօրեայից։
Այսպես,
1․այցելում եք բլոգի Պոեզիա բաժինը և վայելում եք ․․․ Վայելում և ընտրում եք բանաստեղծություններից այն, որը ամենից շատ կհավանեք, առանձնացնում եք այդ բանաստեղծության լավագույն տողերը և տեղադրում այս գրառման մեկնաբանություններում
2․ Այժմ ընտրում եք, թե այս գրքերից որն եք ցանկանում ստանալ այսօր (գրքերի մասին հղումով մի քիչ պատմել եմ )
Хаксли Олдос. О дивный новый мир
Элбом Митч․ Величайший урок жизни, или Вторники с Морри.
Пауло Коэльо, «Адюльтер»
Ձեր նախընտրած գրքի անվանումը ևս տեղադրում եք այս գրառման մեկնաբանություններում։
Այսքանը, շոտով այն կուղարկվի ձեր էլեկտրոնային հասցեին։ Հուսամ՝ հետաքրքիր էր 🙂
