Որևէ Ֆիլմ դիտելուց առաջ կարդում եմ ֆիլմի վերաբերյալ մեկնաբանությունները, ինչն ինձ գրեթե միշտ ապահովում է տվյալ ֆիլմի համար համապատասխան տրամադրվածությամբ։ Իսկ առանձնահատուկ հետաքրքրությամբ նայում եմ այն ֆիլմերը, որոնց վերաբերյալ մեկնաբանությունները խիստ հակասական են․․․ այս մեկն այդպիսի ֆիլմերից է։ «Հիմարություն, տարօրինակ ֆիլմ, ժամանակի զուր վատնում, թեթև կատակերգություն, հոյակապ ֆիլմ, իմաստուն ֆիլմ»․․․ Այս բոլորը , այո, այս ֆիլմի մասին է․․․
Եվ, գիտեք, մեկնաբանություններից յուրաքանչյուրի հեղինակին կարելի է հասկանալ․․․ Ամեն ինչ կախված է մեր նախնական սպասումներից․․․
Իսկ «Любовник моей жены»-ն, իրոք, սովորական ֆիլմ չէ․․․ Ֆիլմը ներկայացնում է հերոսի կյանքից մի փոքր հատված՝ միաձուլելով իրականն ու երևակայականը ․․․
Իսկ հետևե՞լ եք արդյոք Դուք ձեր երևակայական կյանքին․․․ Նկատե՞լ եք, թե որքան «երկար» է այն․․․ և որտե՞ղ ենք մենք ապրում ավելի շատ՝ ֆիզիկական աշխարհում, թե՞՝ մտքերի և երևականության․․․ Իսկ ի՞նչն է ավելի կարևոր, ավելի ազդեցիկ, ավելի որոշիչ մեր որոշումների և զգացմուքների համար․ այն, ինչ կատարվում է մեր ֆիզիկական աշխարհում, թե՞ այն ինչ երևակայության մեջ է․․․
ՀԳ․ Իսկ թե ինչու է ֆիլմն այդպես կոչվում, ես չհասկացա․․․ Եթե հասկանաք, ասեք, լա՞վ)))
