Սիրելի ընթերցողներ
Այսօր ծիծաղի օրն է՝ անգնահատելի մի զգացողության, որ պարգևել է մարդ էակին կյանքը…
Գիտեք, ինչ-որ տեղ կարդացել եմ, որ թատերական ամենաբարդ ժանրը կոմեդիան է … Իսկապես, որքան հեշտ է մարդուն տխրեցնել, զարմացնել, շփոթեցնել, բայց անասելի դժվար է ծիծաղեցնելը… Ու անգնահատելի է նրանց ներդրումն աշխարհում, ովքեր օժտված են այնպիսի սուր հումորով , որպեսզի կերտեն այն, ինչը պարգևելու է լիաթոք ծիծաղ՝ մի քանի վայրկյան կամ րոպե երջանկության…
Այսօր ես նշում եմ ապրիլի 1ը՝ ստեղծելով armineh.blog-ում նոր բաժին՝ Հումոր:
Վսհատ եմ՝ մինչ այսօր բլոգիս էջերում շատերն են լուրջ մտորումների առիթ ունեցել, իսկ այսօրվանից կունենան հնարավորություն նաև լիաթոք ծիծաղելու…
Ահա, և նոր բաժնի առաջին գրառումը
