Ջերմ հանդիպում

jed-villejo-785449-unsplash

Օրեր առաջ էր… Մտազբաղ քայլում էի փողոցում, և հանկարծ մի ջերմ հանդիպում ընդհատեց ճանապարհս.
Նա: Արմ ջաան, պրիվետ։
Ես: Վաայ, պրիվետ․․․
Նա: Ո՞նց ես։
Ես: Լավ եմ, դու ո՞նց ես:
Նա: Ի՞նչ կա չկա, ասա: Ոնց որ մի քիչ լցվել ես․․․
Ես: Հա՞
Նա: Դե չեմ ասում՝ շատ: Մի 3 կիլո․․․
Ես: Ահա, ճիշտ էդքան վերջին 2 ամսում։
Նա: Արմին, նորություն չունե՞ս։
Ես: Նորությու՞ն։ Չէ, ինչ նորություն… Դու ոնց որ սաղ գիտես
Նա: Էէէ, լավ դե մի մտածի… կունենաս: Արմ, լսի, ուզում եմ մի երկու նոր շորիկ առնեմ: Դու միշտ հավես բաներ ես առնում: Այ, օրինակ էն սև պուտիկավոր շորիկդ, որ անցյալ տարի Մանգոյից առել ես կամ էն կապույտ ժակետդ, որ Պրոմոդից ես առել, շատ եմ հավանում։
Ես: Հաա, մերսի․․․
Նա: Կարող ա իմանաս՝ հիմա որտե՞ղ կան տենց հավես բաներ։
Ես: Դե, Մանգոյում հիմա էդ շորիկի նման էլի շորիկներ կան։
Նա: Հաա, հիմա բաց կլինի՞ ։
Ես: Դե հա, երևի։
Նա: Բա ո՞նց գնամ ստեղից կարճ ճանապարհով։
Ես: Գնա ուղիղ, հետո՝ աջ
Նա: Լավ, Արմ ջան , դե գնացի… Դե, չկորես: Զանգի, հանդիպենք։
Ես: Հաա, անպայման:
Այդպես գրկախառնվելով՝ ջերմ հրաժեշտ տվեցինք իրար:
Ես շարունակեցի իմ ճանապարհը, և մինչ օրս որևէ ենթադրություն չունեմ, թե ով էր այդ աղջիկը և որտեղից ենք մենք ճանաչում իրար:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.