Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ
Իսկ ո՞րն է չափը ո՞վ է սահմանել,
Ո՞վ է այդ չափը չափել ու կտրել…
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ…
Իսկ ես ուզում եմ նվիրվել անչա՜փ,
Ուզում եմ տարվել ու սիրվել անչափ,
Եթե ուրախ եմ ճչալ եմ ուզում,
Տխուր եմ` անզուսպ լացել եմ ուզում…
Չեմ ուզում տրվել չափին գեղեցիկ,
Չափի մեջ ձևված կեղծավոր մարդիկ
Ամենուրեք են…
Չափով են խոսում, չեն անկեղծանում,
Չափով են ժպտում կամ ուրախանում,
Ու մտածում են,
-Չէ շատ ժպտացի,դե երես կտամ
Ավելի լավ է չափավոր խնդամ,
Չափավոր սիրեմ, չափավոր ներեմ…