Մենք արժանի ենք ամենալավին

IMG_6362.JPG

Մենք արժանի ենք ամենալավին, քանի որ ամենավատը կյանքում անխուսափելիորեն ունենալու ենք… Այս աշխարհից յուրաքանչյուր վայրկյան մարդիկ հեռանում են՝ թողնելով միայն անխախտ լռություն և անսահման կարոտ հարազատներին… Եվ այս ցավը ոչ մեկին չի շրջանցելու…

Մենք արժանի ենք ամենալավին, քանի որ ամենավատն , այսպես թե այնպես, մենք ունենալու ենք… Յուրաքանչյուր վայրկյան մենք ծերանում ենք՝ կորցնելով թե տեսք, թե եռանդ և… թե՝ ժամանակ… Ժամանակ, որն անխուսափելիորեն և , հաճախ, անսպասելի ավարտվելու է … Ու ապրում ենք մենք այդ բանի քաջ գիտակցումով…

Մենք արժանի ենք ամենալավին, քանի որ ամենավատը մենք հաստատ ունենք… Ապրում ենք մենք առանց գոյատևման երաշխիքների… Եվ միայն ապրելու համար շատերը մեզնից ամեն օր գնում են (հաճախ չսիրված) աշխատանքի…

Մենք արժանի ենք ամենալավին, քանի որ ամենավատը սկուտեղի վրա կյանքն ինքն է տալիս…
Մենք արժանի ենք հենց այս ամենավատն արդարացնող ամենալավին
Մենք արժանի ենք հենց այն ամենալավին, որը լիովին անվճար է
Եվ արժանի ենք այն ամենալավին, որը շատ է թանկ
Մենք արժանի ենք ամենալավին, անգամ եթե այն անօրինական է
Եվ արժանի ենք ամենալավին, նույնիսկ եթե այն անբարոյական է
Արժանի ենք՝ առանց տարակուսանքի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.