Այսպիսի միֆ կա հունական աստվածների մասին. նրանք ձանձրանում էին և ստեղծեցին մարդկանց, բայց, միևնույն է , նրանք ձանձրանում էին, այդ ժամանակ նրանք ստեղծեցին սերը: Դրանից հետո նրանք չեն ձանձրացել: Հետո նրանք որոշեցին փորձարկել սերն իրենց վրա: Արդյունքում աստվածները ստեղծեցին ծիծաղը, որպեսզի չափազանց չտառապեն սիրուց: Այս խոսքերն են հնչում ֆիլմի առաջին դրվագում:
Ֆիլմը սիրո մասին է, որ անսահման երջանկություն և միաժամանակ ուժգին ցավ կարող է պատճառել մարդուն… Եվ արդյոք մարդիկ կընդունեին սերը, եթե պատկերացում ունենային այդ ցավի մասին… Կարծում եմ՝ մարդիկ բոլոր դեպքերում կնետվեին սիրո օվկիանոսը առանց մեկ վայրկյան կասկածելու, անգամ՝ լողալ բոլորովին չիմանալով…
Ֆիլմում սեր, իմաստություն, բարություն և թախիծ կա միաժամանակ… Այստեղ ներկայացված են մի քանի սիրո պատմություններ, և ֆիլմը առավել որակ և ձգողականություն է ստանում Մորգան Ֆիմանի հերոս Հարրի Սկոտի մասնակցության շնորհիվ, ով դիտարկում է ուրիշների սիրային պատմությունները և իր ցավալի անցյալն ունենալով՝ օգնում է մարդկանց սովորել սիրել միմյանց, ընդունել կյանքի իրավիճակները և հաղթահարել սիրո ցավը:
