Ֆիլմ խորիմաստ կատակերգությունների շարքից:
Ուրիշների համար մենք այնպիսին ենք, ինչպիսին ինքներս ենք մեզ տեսնում և ընկալում: Իսկ մեր ընկալումները մենք կարող ենք կառավարել, ուստի կարող ենք կառավարել նաև մեր կյանքը : Սա անհերքելի Ճշմարտություն է: Եվ այս հաճելի իրողությունը հայտնի է բոլորիս: Բայց արդյո՞ք բոլորս ենք ամենօրյա կյանքում հիշում այն: Այս թեթև, հումորով ներկայացված հաճելի ֆիլմը մեզ կհիշեցնի այդ մասին ՝ պարգևելով հրաշալի ժամանց և միայն դրական էմոցիաներ:
Դե, քանի որ մենք բոլորս այսպիսի հիշեցումների կարիք պարբերաբար ունենք, վայելեք այս ֆիլմը, ժպտացեք և երբևէ չմոռանաք, թե որքան հրաշալի ու յուրահատուկ անձավորություն եք Դուք:
