Բիզնեսի աշխարհն անկասկած շատ գրավիչ է, իսկ գումար վաստակելու մրցավազքով կարելի է այնպե՜ս տարվել… Տարվել և անդադար ցանկանալ ավելին… Եվ այդ ժամանակ թվում է, որ կյանքն ու աշխարհը սահմանափավում է, սկսվում և ավարտվում է գումար վաստակելով:
Իրականում որքան էլ անհերքելի է փողի կարևորությունը, այն միայն մակերեսն է կյանքի, իսկ խորքում այլ արժեքներ են…
Սա Ֆիլմ է կյանքի մասին ընդհանուր առմամբ, կարևորն անկարևորից տարբերելու, մարդկայնության և ընտանեկան արժեքների մասին… Ֆիլմ բոլորի համար:
