Երբեմն դժգոհում ենք կյանքի իրադարձություններից, իսկ հետո, երբ մի փոքր հետ ենք նայում, հասկանում ենք, որ կատարվում է հենց այն, ինչը մենք ինքներս ենք ցանկացել կամ այլ խոսքերով՝ պատվիրել տիեզերքին։ Եվ եթե մեր պատվերները կատարող հրեշտակն անթերի է աշխատում, գուցե հենց մենք պետք է առավել ուշադիր լինենք որևէ բան պատվիրելիս ։
Լավ ֆիլմ՝ բոլոր առումներով։ Հիանալի կատակերգություն, որից պարզապես չեք ցանկանա կտրվել։ Միաժամանակ ֆիլմ, որը ասելու կամ առնվազն հիշեցնելու բան կունենա յուրաքանչյուրիս։
Թեև ֆիլմը հին է, եթե այն չեք դիտել, լրացրեք այդ բացթողումը և լցրեք օրը դրական էմոցիաներով:
