Պահեր…

66067480_630597467445099_5521982496905887744_n

Պատրաստվում ես հանդիպման…

Պատրաստվում ես հանդիպման… Հանդիպման, որին տենչում ես, ու որին շտապում է քո ամեն բջիջ, պատրաստվում ես անշտապ ու հանգիստ՝ ձգելով ու վայելելով ամեն վայրկյանը, քանի որ այդ պահերը երկար ես հիշելու, հիշելու ես այդ օրվա հետ կապված ամեն ինչ, հիշելու ես միշտ…
Պատրաստվում ես մանրակրկիտ՝ մտածված ընտրելով օրվա յուրաքանչյուր աքսեսուարը… պատրաստվում ես այնպես, որ ոչինչ հանկարծ բաց չթողնես և ամենակարևորը՝ բաց չթողնես սեփական զգացմունքներդ. այն, ինչ զգում ես, այն, ինչը պետք է զգաս… Այդ հանդիպումը դու շատ անգամներ ես պատկերացրել… պատկերացրել ես ամեն ինչ՝ քո հագուստը, հանդիպման վայրը, հայացքները…
Թեև այսօրվան քո սիրտը տարիներ է սպասել, սա ամենաանսպասելի բանն էր, որ կարող էր լինել քեզ հետ, ամենաանհավանականը, ամենահեքիաթայինը… Թեև երազել ես այս մասին միշտ, այսօր զգում ես, որ կատարվել է այն, ինչի մասին «անգամ երազել չէիր կարող» …
Եվ ահա, զանգում է հեռախոսդ. նա է, նա արդեն քեզ է սպասում…
Վերջին անգամ ուշադիր նայում ես քեզ հայելու մեջ (այդպիսին դու վաղուց չէիր եղել) ու դուրս գալիս տնից: Գնում ես դեպի ձեր հանդիպման վայրը…
Արդեն հեռվից տեսնում ես ծանոթ սիլուետը… Վայրկյաններ անց դու կմոտենաս նրան:

Իրական զրույց

Ամառ է, երեկո: Թերև քամոտ եղանակ է: Նստած ես բացօթյա սրճարանում: Քեզ հետ այն մարդն է, ում հետ դու միշտ տանն ես, աշխարհի որ ծայրում էլ լինես: Զրուցում եք… բայց ոչ դեսից դենից… դա անկեղծ զրույց է, հոգու խորքից եկած զրույց, ներսումդ եղածի մասին զրույց, իրական զրույց…
Եվ լռություն է ամբողջ աշխարհում: Չկա ոչ մի շտապեցնող բան: Այդ օրը քեզ ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում: Դու ոչ մի այլ բան չունես անելու:
Կա միայն այդ պահը՝ ամառվա երեկոն, թեթև քամին ու զրույցը…

Դու նորից ազատ ես

Արևի լույսն արդեն քո ննջարանում է… Զարթնում ես անսովոր խաղաղությամբ և անցնում առավոտվա արարողությանը. վայելում ես սուրճն ու նայում ֆեյսբուքյան նորությունները: Եվ ահա Նա… հերթական անգամ ուրիշի հետ, ինչ-որ մի տեղ, քեզնից հեռու… Բայց այս անգամ (առաջին անգամ) դրանից օրը չի մթնում, սուրճն իր համը չի փոխում, մտքերդ ու հույզերդ իրար չեն խառնվում: Հավանում ես նկարը ու շարունակում նայել նորությունները…
Դու նրան բաց ես թողել… Դու նորից ազատ ես:

Շարունակելի…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.