Այս ֆիլմի մասին գրելը չափազանց դժվար է, քանի որ զգացմունքներն ու մտքերն այնքան շատ են, որ անհնար է դասավորել մի քանի տողում: Թերևս ես միայն կգրեմ, թե ինչ թեմաներ են շոշափվում ֆիլմում. դժվարություններ կապված սեփական տարիքի ընկալման և տարիքի հետ հարմարման հետ, մեծ տարիքային տարբերությամբ մարդկանց միջև հարաբերություններ ու զգացմունքներ և վիրտուալ կյանք, որն իրականությունից ավելի իրական է իր ազդեցությամբ մարդու հոգեկան աշխարհի վրա…
Այս ֆիլմում ներկայացվում է 50ամյա կնոջ ներաշխարհը, հոգեբանական խնդիրները. ծերացման և տարիքի հետ որևէ կերպ չհարմարվելու պրոցես, սիրելու անմար ունակություն և անսահման ցանկություն սիրվելու, զգացմուքներ երիտասարդ տղամարդու նկատմամբ… այս ամենով ստեղծված փակուղի, որից դուրս գալու ելքը չի երևում…
Խորը հոգեբանական ֆիլմ, որը հավանելու համար հոգեվիճակով և կյանքի փուլով ֆիլմի ասելիքի հետ համահունչ պետք է լինես…
