Զբոսանքներ

l-9OrPjHAYHB

Ամառ, երեկո, հարազատ քաղաք, քաղաքի կենտրոն… Ու՞ր են գնում այսքան մարդիկ. բոլորը քայլում են, անցնելով նույն տարածությունը 2,3… 10 անգամ: Ամեն օր, նույն ժամին. Ոմանք՝ արագ, ոմանք՝ դանդաղ, ոմանք՝ լուռ, ոմանք՝ ակտիվ զրուցելով, ոմանք՝ մենակ, ոմանք՝ խմբերով…
Ինչու՞ են քայլում…
Բոլորը զբոսնում են, իսկ զբոսանքները տարբեր են լինում…
Կա զբոսանք- մարզանք… Այս մարդիկ զբոսնում են մարզվելու փոխարեն: Քայլում են ամեն օր նիհարելու կամ չչաղանալու համար: Քայլում են նպատակաուղղված, գործ անելու պես…
Կա զբոսանք-զրույց… Նրանց համար ընկերների հետ հանդիպումները տեղի են ունենում զբոսանքի ձևով… հանդիպում են ու զրուցում՝ զբոսնելով…
Կա զբոսանք-իներցիա… Այս մարդիկ ուղղակի զբոսնում են, քանի որ ամառվա երեկոներին միշտ են զբոսնել… քանի որ բոլորն էլ զբոսնում են… ուրիշ ի՞նչ պետք է անեն;
Կա զբոսանք-որս… Նրանք դուրս են գալիս, որպեսզի հանդիպեն հարմար մեկին գիշերը, ամառը կամ գուցե կյանքը միասին անցկացնելու համար:
Եվ կա զբոսանք- փնտրտուք… Նրանք փնտրում են մեկին, ում մի ժամանակ սխալմամբ կորցրել են… Փնտրում են գտնելու և հավերժ ամուր պահելու կամ էլ՝ գոնե մեկ վայրկյան նորից տեսնելու, և այդ վայրկյանը լիարժեք ապրելու համար:
Փնտրում են ու գտնում… անընդհատ գտնում գրեթե բոլոր անցորդներում… գտնում ու նորից կորցնում…

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.