Արձակուրդային օրերին կարդացած գրքերը

20190825_142345

12 արձակուրդային օր․․․ Իհարկե կարճ ժամանակահատված է կյանքի ամենահավատարիմ սիրոն՝ ընթերցանությանը, տրվելու համար։ Այնուամենայնիվ, որտեղ էլ եղել եմ՝ տանը, զբոսայգում թե ծովափին, տեխնիկայի լավագույն նվաճումներից մեկը՝ քինդլը ինձ հետ է եղել:
Արդյունքում, մի քանի նոր գրքերի մասին այսօր կարող եմ խոսել․

Դիպակ Չոպրա « Հաջողության 7 հոգևոր կանոններ»
Այս գիրքը միանշանակորեն խորհուրդ կտամ ընթերցել նրանց, ովքեր հետաքրքրված են էզոտերիկայի ոլորտին վերաբերող գրականությամբ։ Մի փոքր ավելի մանրամասն գիրքը ներկայացրել եմ այստեղ։

Ռեյ Բրեդբերի «Քամի»
Ռեյ Բրեդբերիի այս հիանալի ստեղծագործությունը փոխաբերություն է, որի հերոսը քամին է․․․ «Քամի»-ն թերևս պատմվածք է , որը կարող էր գրել միայն անսպառ երևակայությամբ օժտված գրողը և որը յուրաքանչյուր ընթերցող կհասկանա և կզգա յուրովի․․․ Իմ ընկալմամբ՝ պատմվածքը մարդկային հարաբերությունների, ընկերության, ուրիշին ձեռք մեկնելու, ուրիշի ցավին արձագանքելու մասին է ։
Խորհուրդ եմ տալիս կարդալ բոլորին և ուրախ կլինեմ, եթե կիսվեք Ձեր տպավորություններով։
Պատմվածքը ռուսերեն լեզվով կարող եք կարդալ armineh.blog-ում։

Бамбарен Серджио. «Дельфин. Сказка о мечтателе»
Ոգեշնչող ստեղծագործություն սեփական ուժերին հավատալու, չհանձնվելու և երազանքից երբևէ չհրաժարվելու մասին։ Այն ամենն, ինչը մենք ցանկանում ենք, հնարավոր է ։ Պետք է պարզապես հավատալ դրան և առաջ շարժվել՝ անկախ այն բանից, թե քանի հոգի մեզ կփորձեն հակառակում համոզել։
Երազող Դելֆինն ինձ հիշեցրեց իմ ամենասիրելի ստեղծագործության՝ Ռիչարդ Բախի «Ջոնատան Լիվինգստոն անունով ճայը» պատմվածքի մասին։ Նմանությունը երկու ստեղծագործությունների միջև իսկապես մեծ է։ Իսկ Ռիչարդ Բախի «Ջոնատան Լիվինգստոն անունով ճայը» ուղղակի գլուխգործոց է։ Եթե երկու ստեղծագործություններից ոչ մեկը դեռ չեք կարդացել, սկսեք «Ջոնատան Լիվինգստոն անունով ճայը»-ից։
Իսկ ինձ հետ ավելի հաճելի բան չէր կարող պատահել, քան ծովի ալիքները հաղթահարող Դելֆինի մասին հեքիաթը ծովափին կարդալը։

Чарльз Буковски. В тот день мы говорили о Джеймсе Тэербере
Պատմվածքը հուսահատության եզրին գտնվող արվեստագետի կյանքից մի հատված է ՝ երևակայականի և իրականի միաձուլմամբ, հագեցած սեքսուալ դրվագներով, ներկայացված պարզ և անգամ կոպիտ լեզվով։
Մինչ այս պատմվածքը Բուկովսիի արվեստին ծանոթ չեմ եղել։ Պատմվածքը կարդալուց հետո էլ չեմ կարող համոզվածությամբ ասել․«Կարդացել եմ Բուկովսկի», սակայն վստահորեն ասում եմ «Կկարդամ»։

Фредерик Бегбедер «Каникулы в коме»
Գիրքն իրենից ներկայացնում է ծաղր ուղղված ֆրանսիական ժամանակակաից հասարակության « վերնախավին»։
Հայտնի դիջեյը կազմակերպում է երեկույթ, որին հրավիրվում է հասարակության վերնախավի ներկայացուցիչները՝ հայտնի երաժիշտներ, գրողներ, դերասաններ։ Գիրքն էլ գրեթե ամբողջությամբ այդ երեկույթի նկարագրությունն է՝ սեքս, այլասերված տեսարաններ, թմրանյութեր․․․
Թեև գիրքն ունի իմաստ, սակայն այն միանշանակորեն ավելի լավը կլիներ, եթե նույն բովանդակությունն ունենալով ՝ լիներ ավելի հակիրճ։ Իսկ այս դեպքում գրքի հանգուցալուծմանը հասնելու համար ( որն, անշուշտ, վատը չէր ) ստիպված ես բազմաթիվ էջերով բավականինտարօրինակ գրականություն հաղթահարել։
Վեպի հեղինակին սիրել եմ «Սերն ապրում է 3 տարի» ստեղծագործությունը կարդալուց հետո, որը վստահորեն խորհուրդ եմ տալիս ընթերցել բոլորին․․․
Իսկ այս մեկը չկարդալու դեպքում էլ մեծ բան չեք կորցնի։

Дин Лейпек․«Это все придумали люди»
Իմ կյանքում պատահած երրորդ գիրքն է, որը չեմ կարողացել ավարտին հասցնել: Դա ամենևին չի նշանակում, որ գիրքը լավը չէ։ Օրինակ՝ առաջին երկու գրքերը, որոնք չեմ ավարտել, մեծ ճանաչում ունեցող դասականների ստեղծագործություններ են … Պարզապես այս գիրքն իմը չէր։ Ինձ համար գրքում ինչ-որ բան այն չէր… ոչ այդքան բովանդակության կամ գաղափարի մեջ, որքան մատուցման ձևում․․․
Ընդ որում՝ գիրքը կարդալուն տրամադրված եմ եղել տարեսկզբից, բայց գրքի մեծ ծավալի պատճառով այն ձեռքս վերցնելու հնարավորություն ունեցա միայն արձակուրդի ժամանակ:Հետաքրքրությամբ եմ կարդացել երևի գրքի մեկ քարրորդ մասը, հետո՝ էջերը հաշվելով, իսկ կեսից պարզապես թողել եմ:
Ավելի երիտասարդ տարիքում գուցե «ուժ կգտնեի» գիրքն ավարտին հասցնելու և հպարտորեն ասելու, որ կարդացել եմ գիրքը մինչև վերջ, իսկ այսօր՝ հպարտորեն ասում եմ, որ կարողացա կիսատ թողնել ակնկալիքներս չարդարացնող գիրքը, քանի որ համարում եմ, որ կարևորագույն ունակություններից է կյանքում կիսատ թողնել այն ամենն, ինչը մեզ դրական էմոցիաներ չի տալիս՝ հարաբերությունները, աշխատանքը, գիրքը, ուտելիքը…

Երկար արձակուրդներ և լավ գրքեր եմ մաղթում ինձ, Ձեզ և բոլոր ընթերցասերներին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.