Գրողի կարևորագույն առաքելությունը մարդկային զգացմունքները նկարագրելն է։ Այս արվեստին ժամանակակից գրող Ռեյ Բրեդբերին լավագույնս է տիրապետում։
Եվ մեծագույն բավականություն է կարդալ Բրեդբերիի ստեղծագործությունները, հատկապես երբ նա գրում է սիրո մասին։
Ռեյ Բրեդբերիի այս 3 պատմվածքները վերաբերում են Սիրոն՝ իրական, մեծ, գեղեցիկ, մաքուր սիրոն, որն ընթերցողն, ասես, ինքն է զգում իր ողջ էությամբ։ Ընդ որում, խոսքը սիրո մասին է լայն իմաստով․ պատմվածքներից մեկի հերոսը կնոջ և տղամադու միջև սերն է, մյուսում խոսվում է ընկերների միջև սիրո մասին և երրորդ պատմվածքը վերաբերում է սիրոն արվեստի նկատմամբ։
