«Որոշ մարդիկ պնդում են, որ աշխարհում չի մնացել որևէ գեղեցկություն, որևէ հրաշալի բան: Այդ դեպքում ինչպես բացատրել այն, որ կա մի գիշեր, երբ ամբողջ աշխարհը միավորվում է և տոնում հին և բարի տոնը՝ Նոր Տարին»
Ահա, այս խոսքերով է սկսում ամանորյա այս հաճելի ֆիլմը: Իսկապես, որքան դրական էներգիայով է լցվում տիեզերքն ամանորյա գիշերը… չէ որ այդ գիշերը բոլորս մտածում ենք այն մասին, ինչը կարևոր է մեզ համար, երազում ենք, մաղթում միմյանց լավագույնն և հավատում հրաշքին:
Ամանորյա տրամադրություն ստեղծող այս գեղեցիկ ֆիլմը մի քանի մարդկանց կյանքի պատմություններ է ներկայացնում ամանորի նախաշեմին՝ յուրաքանչյուրն իր առօրեա խնդիրներով, իր բաղձալի երազանքով և ամանորյա հրաշքի սպասումով:
Վայելեք: