«Մանյունյա» հայտնի գրքի շնորհիվ շատերի կողմից սիրված Նարինե Աբգարյանին ես առավելապես սիրեցի՝ կարդալով այս պատմվածքը: Ծավալով փոքրիկ այս ստեղծագործությունն երկու ընկերուհիների կյանքի մասին է՝ նպատակների, արժեքների, ընկերության և տղամարդկանց հետ հարաբերությունների մասին:
Այստեղ ամեն ինչ՝ մտքերը, խոսակցությունները ու իրադարձություններն այնքան բնական են, ասես պատվածքը մի դրվագ լինի մեր իրականությունից, որն ընթերցելուց հետո ուղղակի ժպտում ես։ Երկար ժպտում․․․
Խորհուրդ եմ տալիս կարդալ բոլորին, իսկ կանանց՝ պարտադիր…
