Իրվին Յալոմի «Երբ Նիցշեն արտասվում էր» գիքրը հանճարեղ ստեղծագործություն է: Թեև գրքի հերոսներն իրական կերպարներ են, որոնց թվում են մարդկության պատմության մեծագույն հանճարները ( Ֆրիդրիխ Նիցշե, Զիգմունդ Ֆրեյդ, Յոզեֆ Բրեյեր, Լու Սալոմե), գիրքը գեղարվեստական ստեղծագործություն է, որում նկարագրված իրադարձությունների մեծ մասը հորինվածք է:
Սակայն իրական է ամենակարևորը. հանճարների մտքերը, կյանքի մոտեցումներն ու այն գաղափարները, որոնց մենք հասնում ենք գրքի հետ միասին: Գրքում ներկայացված հիմնական սյուժեն մեծ փիլիսոփայի և աշխարհահռչակ բժշկի համատեղ փոխադարձ թերապիայի ընթացքում կատարված բացահայտումներն են հիվանդությունների հոգեբանական պատճառների, կյանքում «մեր ուղին» գտնելու մեթոդների և մոլագար սերը հաղթահարելու բանաձևի վերաբերյալ:
Գիրքը առաջարկում և խորհուրդ եմ տալիս միանշանակորեն ընթերցել բժիշկներին, հոգեբաններին, փիլիսոփաներին և առհասարակ գիտակցաբար ապրող և կյանքի մասին մտածող բոլոր մարդկանց:
