«Ինչու՞ են սպանում կանայք» սերիալ

mohhov009

Այս հրաշալի սերիալը մի քանի օր տանն անցկացնելու հետևանքով ունեցած լավագույն ձեռքբերումս է:
Ըստ վիճակագրության՝ բանտում նստած կանանց մեծամասնությունը բանտարկված է սպանության համար, իսկ ճնշող մեծամասնությունը՝ ամուսնուն սպանելու: Ինչու՞:
Այս սերիալում զուգահեռաբար ներկայացում են 3 ժամանակաշրջան՝ 60ականներ, 80ականներ և մեր օրեր… 3 ընտանիքների պատմություններ՝ փոխկապակցված միմյանց հետ յուրահատուկ ձևով: Թեև սերիալում կա սպանություն, բայց սպանությունն ինքնին սյուժեի առանցքը չէ: Ես կասեի, որ սերիալը հարաբերությունների մասին է՝ ներկայացված ամենաբնական և հետաքրքիր կողմով, ընդ որում՝ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար իր ուրույն գեղեցկությամբ:
Եվ այս ամենը պատկերված և մատուցված է այնքան մեծ վարպետությամբ, որ սերիալն արժանի է ամենաբարձր գնահատականին: Այստեղ կա թե խորություն և իմաստ, թե թեթևություն և ցնցող հումոր, գեղեցկություն թե տեսարաններում, թե արտահայտված մտքերում և հետաքրքրաշարժ սյուժե, որի շնորհիվ ամբողջ սերիալը կթվա մեկ շունչ, որն ափսոս կարճ տևեց:
Վայելեք:

Դիտել սերիալը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.