Տե՜ր իմ,-էություն իմ,-հարազատ իմ-այսինքն՝
Այն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել,-
Այն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպես հենց,ինչպես իր հետ ինքը,-
Չե՞ս զարմանում, Տե՜ր իմ, որ ես դիմում եմ քեզ,
Ես՝ բանաստեղծս անահ և մատնչող արի՝
Յուրաքանչյուր նյարդով կապված այս վեհ դարիս,
Յուրաքանչյուր(1անընթ. բառ) կրկնապատիկ հրկեզ,-
Տարօրինա՞կ է, չէ, որ ես դիմում եմ քեզ՝
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ-որ՝ սրտի՜ս նման անգյուտ ու բարի,
Արարածի՝ թերևս անզոր ինձ պես….
Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ
անապատում՝ ահեղ սամումների ժամին՝
Քարավանի տերերն արնաշախաղ-
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց՝ լոկ ուղտերի դեղին
Բնազդին են կառչում-և գտնում ուղի….