Searching (Поиск)․ Ֆիլմ, որը լարված է պահում մինչև վերջին վայրկյանը

poisk_3230847

Պրեմիերա՝ 24 օգոստոսի, 2018 թ. (Ինդոնեզիա)
Ռեժիսոր՝ Aneesh Chaganty
Տևողությունը՝ 102
Ժանրեր՝ թրlիլլեր, դրամա, հոգեբանական թրիլեր

Ֆիլմի սյուժեն հետևյալն է․ հայրը որոնում է իր տասնվեցամյա դստերն, ով անսպասելիորեն անհայտացել է։
Ֆիլմն առանձնանում է նկարահանման յուրահատուկ մոտեցմամբ․ ֆիլմի գլխավոր հերոսն, ում մենք հետևում ենք գրեթե 2 ժամ, համակարգչի մոնիտորն է․․․ Առաջին հայացքից թվում է, թե ֆիլմի դիտումն այս պարագայում կարող է անսովոր և անհետաքրքիր լինել․․․ Բայց՝ ԱՅԴՊԵՍ ՉԷ․սա ամենահետաքրքիր ֆիլմերից մեկն է, որը երևէ դիտել եմ․․․
Անկանխատեսելի սյուժետային լուծումներ, անսպասելի ավարտ, բացահայտումներ ֆիլմի գրեթե յուրաքանչյուր դրվագում․․․
Եվ ենթատեսքստում մշտապես հիշեցում դեռահասների ծնողներին․ «Ուշադիր եղեք ձեր երեխաների ներքին աշխարհի նկատմամբ»։
Դե, եթե այսօր նախընտրում եք կտրվել աշխարհում ամեն բանից, այս ֆիլմի դիտումը ձեզ դա կերաշխավորի։

Դիտել ֆիլմը

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.