Մայքլ Ռոուչի էզոտերիկ գրքի գաղափարը հետևյալն է. այն, ինչը ցանկանում ենք կյանքում ստանալ նախ և առաջ պետք է տանք ուրիշ մարդու, ընդ որում՝ տանք այն մարդուն, ով դրա կարիքն ունի:
Եվ միայն տալուց հետո ձևավորվում է համապատասխան կարման, այլ կերպ ասած՝ մենք տիեզերքում վաստակում ենք տվյալ բարիքն ունենալու իրավունքը; Ընդ որում՝ ստանում ենք տասնյակ անգամներ ավելի շատ, քան տալիս ենք:
Գիրքը բաղկացած է 100 հարց և պատասխանից. հեղինակը պատասխանում է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց ամենատարբեր հարցերին: Եվ հավանաբար, այս գրքում, դուք էլ կգտնեք ձեր հարցի պատասխանը (ես, օրինակ, գտա 🙂 ):
Գիրքը շարադրված է պարզ լեզվով, հետաքրքիր է և օգտակար: Այն ընթերցողին օգնում է որոշակիորեն վերանայել կենսակերպն ու աշխարհայացքը, առաջ է քաշում կարևոր գաղափարներ, որոնց շուրջ մինչ այդ գուցե մտածելու առիթ չի եղել… եվ միանշանակորեն ավելացնում է բարությունն աշխարհում:
Կարդացեք անպայման:
