Երբեմն մենք մնում ենք մեր անցյալի որևէ դրվագում, որևէ հանդիպման, որևէ երկխոսության, որևէ հայացքի մեջ․․․
Տարիներն անցնում են, փոխվում է ժամանակաշրջանը, փոխվում է ամեն ինչ, բայց մենք դեռ այդ դրվագում ենք, մտովի դեգերում ենք անցած ու գնացած օրերի մեջ․․․
Իսկ պատկերացնու՞մ եք, եթե մեզ թեկուզ մեկ օրով կամ մեկ ժամով հնարավորություն տրվեր վերադարնալ հենց այդտեղ․․․ նորից ապրել ու զգալ այն, ինչը չենք կարողանում բաց թողնել՝ այդ բույրը, այդ ձայնը, այդ երաժշտությունը և վերապրել բոլոր զգացողությունները․․․ գուցե վերադառնալու դեպքում մենք կարողանային դուրս գալ անցյալի այն դրվագից՝ մեկնընդմիշտ բաց թողնելով այն կամ գուցե․․․ Ո՞վ գիտի ինչ կլիներ։
Այս ֆիլմի հերոսին տրվում է այդ հնարավորությունը և տեսնենք, թե ինչ է տեղի ունենում․․․
Վայելեք յուրահատուկ մտահաղացմամբ ֆրանսիական այս գեղեցիկ ֆիլմը։