Փոքրիկ սփոփանք

97994860_520067842208678_385380496277766144_n

Պատահե՞ լ է ձեզ հետ այնպես, երբ հոգում կուտակված բարկությունը թույլ չտա գիշերը քնել… Ինձ հետ պատահել է հենց երեկ, երբ այդ բարկությունն իր հերթական պոռթկումն ունեցավ:
Մի քանի տարի առաջ ծանոթացել եմ մի լավ կնոջ հետ և, կարելի է ասել, մտերմացել ենք: Երեկ մենք նրանց տանն էինք. նա էր, երեխաները, սկեսուրը, սկեսրայրն ու ամուսնու արձանը (նա պարզապես միշտ նույն դիրքում է . բազմոցին՝ հեռուստացույցի դիմաց : Թե չէ այդպիսի արժանիքներով մարդը երբևէ իրական արձան չի կարող ունենալ):
Զրուցում ենք և թեյ խմում: Նարինեն (անունը փոխել եմ) պատմում էր ինձ տասներկուժամյա աշխատանքային օրվանից հետո իր հոգնածության մասին: Թեև հղի է(երրորդ երեխային է սպասում), չաշխատել չի կարող, քանի որ, ինչպես նշեցի, երեխաների «հերոս-հայրիկի» մշտական նստատեղին տան բազմոցն է, իսկ սկեսուրն ու սկեսրայրը նույնպես չեն աշխատում:
Կողքի սենյակում աղմկում են երեխաները, և լսվում է սկեսուրի ձայնը, ով փորձում էր հանգստացնել երեխաներին… Իսկ մեր ջերմ զրույցն, ահա, ընդհատվում է երեխաների հոր ճիչով ուղղված կնոջը. «Արա, հաբրգել ես, արա… չես լսում, տեղդ հանգիստ նստած ես… հլը հել տեղիցդ»…
Կան ընտանիքներ՝ բաղկացած անպետք տղամարդկանցից և «խելացի» կանանցից: Այս ձևակերպումը մտքովս անցել է Նարինեի ընտանիքի հետ ծանոթությունից հետո:
Այսպես, Նարեկի (մեր հերոսի փոխված անունն է) դատողություններում կնոջ վերաբերյալ բազմիցս նմանատիպ արտահայտություններ եմ լսել. «Բա ինչի՞ ս ես պետք, եթե հացս նորմալ սարքել չես կարող», «Էլ ու՞ մ ա պետք կնիկը, որ ես երեխուն պետք ա զբաղացնեմ» և այլն…
Ստացվում է՝ եթե կինը թերանում է տնային գործեր կոչվող իր «առաքելության» մեջ, ուրեմն՝ անպետք է… Այս միտքն, իհարկե, թերի կլինի, եթե չդիտարկենք այն իր ճիշտ համատեքսում: Տան գործերն, այո, ավանդական հասարակությունում կնոջ պարտականությունն են համարվել, բայց այս մեդալի հակառակ կողմն, անկասկած, տղամարդու պարտականությունն է՝ գումար վաստակելն ու ապահովել ամբողջ ընտանիքի ֆինանսական հոգսերը:
Փաստորեն, եթե ըստ քարե դարից ժամանած Նարեկի՝ անպետք է կինն, ով լավ չի կատարում տան գործերը, ապա ի՞նչ անվանում տանք գումար վաստակել չկարողացող տղամարդուն: Մեր Նարեկն այդպիսով ինքն իր բնորոշման հեղինակը դարձավ:
Իսկ ինչու՞ եմ Նարինեին «խելացի» համարում… Պատճառն այն է, որ այս աղջիկն իսկապես իր խելքով, հմտություններով, գեղեցկությամբ և մարդկային լավ հատկանիշներով կարող էր իսկապես արժանի տղամարդու կողքին լինել:
Նարինեն բավականին մեծ հաջողությունների է հասել կարիերայիում. ունի բարձր պաշտոն և լավ վարձատրվող աշխատանք, թեև շատ ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում : Բացի այն, որ Նարինեն տան միակ գումար վաստակողն է, նա մենակ է ապահովում տան բոլոր հոգսերը և երեխաների խնամքը:
Իսկ երբ ամուսնուն որևէ բան է խնդրում , օրինակ՝ «Նար ջան, մի հատ Արեգի (իրենց տղայի) ժակետը կհագցնե՞ս», ի պատասխան հետևյալն է լսվում «Կարո՞ղ ա ես իրա մերն եմ, արա, դու դերերը խառնում ես, հա՞ »…
Ցավոք, այսպիսի արտահայտությունները հնչում են այլ մարդկանց ներկայությամբ… Ցավոք, հենց իր ծնողների ներկայությամբ, ում դեմքներին նշմարվում է հպարտ արտահայտությունը թե՝ «Տեսեք ինչ կարգին տղա ենք մեծացրել»… Ցավոք, հենց ինքս բազմիցս ականատես եմ եղել…
Դերերի մասին կասեմ, որ տան հոգսերն ու երեխաների խնամքը միայն կնոջ դերն է եղել այն հին ժամանակներում, երբ կինը գումար չի վաստակել: Իսկ հիմա, երբ գումար են վաստակում երկու ամուսիններն էլ, կնոջ կողմից տան հոգսերն իր վրա վերցնելն ընդամենը բարի կամք է, ոչ թե՝ պարտականություն: Բարի կամք, ինչի համար պետք է միայն շնորհակալ լինել…
Իսկ այն ընտանիքների մասին, որտեղ միայն կինն է գումար վաստակում, խոսելն անգամ ավելորդ է…
Ինչ ենք մենք ստանում մարդկանց մեր «գլխին նստացնելով»… Նրանք շնորհակա՞լ են լինում մեզ, թե՞ ուղղակի փորձում են գնալով ավելի հարմար տեղավորվել մեր գլխի վրա:
Այսպես…
Այս օրերից ամիսներ առաջ ինձ բախտ վիճակվեց սրճարանում հանդիպել տիկին Գայանեին (սկեսուրի փոխված անունն է) ընկերուհիների հետ, և ես ակամա լսեցի հատվածներ նրանց խոսակցությունից, որտեղ տիկին Գայանեն, ինչպես յուրաքանչյուր «իրեն հարգող» սկեսուր բողոքում էր հարսից… Իսկ բողոքները հետևյալն էին. «Էդ աղջիկը ժամերով տուն չի գալիս, աշխատում է իբր, բա ցերեկները ո՞ վ պիտի իրա ամուսնուն հաց դնի… Ստիպված ես եմ դնում… Լրիվ մոռացել է իրա պարտականությունները… Ու էդ աշխատանքն էլ ու՞ մ է պետք, ինքը մենակ Նարեկին ու երեխեքին է պահում, բա մե՞ նք…. Քանի ամիս է նոր շոր չեմ առել, Արթուրն էլ (սկեսրայրի փոխված անունն է) ուզում է մեքենան փոխի, չի կարողանում խեղճ մարդը քանի ամիս… էդ ու՞ մ հետ ա խեղճ տղես ամուսնացել»:
Պարզ է, որ մայրիկն իր զավակին շատ լավ սովորեցնել է , թե որոնք են կնոջ պարտականություններն ընտանիքում, սակայն, երևի մոռացել է խեղճ կինը մատնանշել, որ տղամարդն ընտանքիում ևս պարտականություններ ունի: Մեր տղան էլ ամբողջ կյանքում կարծել է, թե տղամարդ լինելու բավարար պայման է կանացի պարտականությունները չկատարելը: Այդ է պատճառը, որ իր կայացման ապարդյուր փորձերում այդքան ջանասիրաբար ձգտում է «դերերը չխառնել»:
Երեկվա ընթացքում հերթական անգամ առնչվելն այս իրականությանն առիթ եղավ գիշերվա անքնությանս ու այս ամենն անընդհատ հիշելուն, գլխումս պտտելուն, մտքումս երկխոսելուն և բացատրելուն…
Մտքրես ցրելու համար որոշեցի մի բան կարդալ: Երևի ճակատագրորեն ընտրեցի իմ սիրելի գրող Գի Դե Մոպասանի պատմվածքներից մեկը՝ Бесполезная красота ( խնդրում եմ, որ դուք էլ կարդաք այս փոքրիկ պատմվածքը նախքան իմ պատմությունը շարունակելը):
Ինչպես միշտ, Մոպասանի ստեղծագործությունն ինձ անփոխանցելի բավականություն պարգևեց… Փակեցի գիրքն ու տեղափոխվեցի այլ իրականություն… Եվ արդեն գրեթե քնել էի, երբ զանգեց հեռախոսս… Նարինեն էր…
— Արմին, կներես ուշ ժամի եմ զանգում, ուղղակի չեմ կարողանում քնել, էլ չեմ դիմանում, ուզեցի կիսվեմ մեկի հետ…
— Հա Նար ջան, իհարկե, ի՞ նչ ա եղել:
— Արմին, չգիտեմ ինչի որոշեցի հենց քեզ ասել… ոչ ոք չգիտի դրա մասին:
— Նա՞ ր…
— Երեխաներիցս մեկը Նարեկից չի…
Ես այդ գիշեր հանգիստ քնեցի՝ փոքր ինչ սփոփված սրտով… Սակայն այդպես էլ չհասկացա, թե քունը երբ պարուրեց ինձ. զանգից առաջ, թե՞ հետո:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.