Ինձ համար տարվա տոներից ամենասպասվածը, ամենավառը ու ամենաերկարատևը ԱՄԱՌ է կոչվում.. Այդպես եղել է միշտ. մանկությունից մինչև այսօր: Տարվա այս եղանակի հետ ասոցացվող ամեն ինչ տոնական է՝ ամառային մրգերից սկսած մինչև ճանապարհորդություններ… և, իհարկե, երեկոյան ժամանցն այգիներում և բացօթյա սրճարաններում, լրիվ նոր վայրերի այցելությունը, արձակուրդն ու գրքերը… Այս ամենի սպասումն իմ մխիթարանքն է տարվա մյուս երեք եղանակներին.. ապասում, որն ակտիվանում է ամեն տարի սկսած փետրվար ամսից, երբ ամառվան նախորդող ամիսներն ապրում ենք ամառային երազանքներով, ակնկալիքներով, նպատակներով ու պլաններով…
Կարծում եմ, շատերի համար է այդպես:
Եվ, ահա, տոնն արդեն սկսված է… Սակայն այս անգամ այն ուրիշ է լինելու, այն տարբերվելու է մեր կյանքի նախորդ բոլոր ամառներից…
Եվ այս իրավիճակը մեզ հիշեցնում է կյանքի շարժման մասին… Կյանքի փոփոխությունների, որոնք հաճախ մենք չենք նախաձեռնել, որոնք մենք անգամ չէինք կարող պատկերացնել, փոփոխությունների, որոնք ծայրահեղ անսպասելի են, երբեմն՝ կտրուկ, երբեմն՝ աներևակայելի մասշտաբների… Եվ ամենակարևորը՝ փոփոխությունների, որոնցից մենք որևէ կերպ չէինք կարող խուսափել… Եվ մենք հիշում ենք այն մասին, որ ամեն ինչ չենք կարող հաշվարկել և պլանավորել… Հիշում ենք, որ մեր խնդիրը կայունության ձգտելը չի (դա ինքնին անիրականալի է), մեր խնդիրը հենց փոխվելն է փոփոխությունների հետ միասին ու քայլելը կյանքին համընթաց… մեր խնդիրը երբեմն ընդունելն է, փորձել հասկանալը ու ներդաշնակություն գտնելը ցանկացած իրավիճակում:
Բոլորին երջանիկ ամառ եմ մաղթում 🙂
Ահա և նկարներ իմ կյանքի տարբեր ամառներից…
