Գիրքը պատկանում է էզոտերիկայի ոլորտի գրականությանը: Առավոտվա կախարդանքը պրակտիկ նշանակություն ունեցող գիրք է, որը կարդալու ընթացքում անհրաժեշտ է ֆիքսել կարևոր գաղափարները և կիրառել դրանք կյանքում; Այդ դեպքում միայն կիմանանք՝ գիրքն օգտակար եղավ մեզ համար, թե ոչ, արդյոք հեղինակի առաջարկած գաղափարները նույնքան արդյունավետ եղան մեր կյանքում, որքան հեղինակի և մի շարք մարդկանց, ում մասին նա գրքում պատմում է:
Եթե փորձենք ձևակերպել մեկ նախադասությամբ՝ Խել Էլրոդը առաջարկում է օրվա առաջին մեկ ժամը նվիրել ինքներս մեզ, մեր հոգևոր զարգացմանը, ինչը հանգեցնելու է ցնցող փոփոխությունների կյանքի բոլոր ոլորտներում…
Առավոտների անփոխարինելի մոգական ուժի մասին երևի շատերս ենք լսել, շատերս էլ՝ սեփական փորձից ելնելով գիտենք… Եվ շատերիս համար գուցե գրքում ներկայացվածը չի լինի նորություն որպես այդպիսին , ՍԱԿԱՅՆ… այս գիրքն, ինչպես և էզոտերիկայի ոլորտի իմ կարդացած մնացած գրքերն ընթերցելու նպատակը ոչ այդքան լրիվ նոր գաղափարների հանդիպելն է, որքան կարևոր ճշմարտությունները ևս մեկ անգամ վերհիշելը, նորից ու նորից կրկնելն ու ավելի կատարյալ ձևով մեր կյանքում կիրառելը:
