Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե. գերմանացի փիլիսոփա, ում գործունեությունը հսկայական ազդեցություն ունեցավ արևմտյան փիլիսոփայության և ժամանակակից փիլիսոփայական մտքի պատմության վրա:
Ահա, ներկայացնում եմ Նիցշեի հանճարեղ մտքերից մի քանիսը. փշաքաղվելու աստիճակ դիպուկ և իմաստուն:
Արտահայտություններ, որոնց առջև խոնարվում եմ…
• Պետք է ծով լինել, որ կարողանաս աղտոտ մի գետ մեջդ առնել` առանց կեղտոտվելու
• ..Եվ նրանք, ովքեր պարում էին, թվում էին խելագարներ նրանց համար, ովքեր նույնիսկ չէին էլ լսում երաժշտությունը…
• Այլ բան է միտքը, այլ բան՝ արարքը և այլ բան՝ պատկերը արարքի: Պատճառականության անիվը չի պտտվում նրանց միջև:
• Ամուսնությունը վերջ է տալիս բոլոր կարճ հիմարություններին որպես երկար հիմարություն:
• Ով գիտի ԻՆՉԻ համար ապրել, կդիմանա ցանկացած ԻՆՉՊԵՍ-ին
• Մեծագույն իրադարձությունները դա մեր ոչ թե աղմկոտ, այլ ամենալուռ ժամերն են:
• Եթե դուք որոշել եք գործել՝ փակե՛ք դռները կասկածների առջև:
• Ամենը, ինչի մասին շատ են մտածում, դառնում է կասկածելի:
• Ստում է ոչ միայն նա, ով հակառակ իր իմացածի է խոսում, այլ մանավանդ նա, ով հակառակ իր չիմացածի է խոսում:
• Որ ամեն ոք կարդալ պիտի սովորի՝ այս միտքը փչացնում է ոչ միայն գրելու ցանկությունը, այլև մտածելու:
Հանճարեղ փիլիսոփայի կյանքին և գաղափարախոսությանը ծանոթանալու համար առաջարկում եմ ընթերցել տաղանդավոր գրող և հոգեբան Իրվին Յալոմի «Երբ Նիցշեն արտասվում էր» գիրքը: