Сериал Альфонс / По расчету

132df0286749e4ae07d4be187f5d5546

Բրիտանական սերիալ, 2019 թ.
6 սերիա՝ յուրաքանչյուրը 55 րոպե
Բովանադակությունը. 60 տարեկան կնոջը լքում է ամուսինը՝ դավաճանելով մտերիմ ընկերուհու հետ: Սթրեսի մեջ գտնվող կինը հանդիպում է իրենից զգալի երիտասարդ տղամարդու, և նրանց հարաբերությունները գնալով լրջանում են: Կնոջ երեխաները չեն վստահում երիտասարդին և նրա զգացմունքների անկեղծությանը՝ կարծելով, թե երիտասարդն իրականում չի սիրում իրենց մորը, այլ որոշակի շահեր է հետապնդում:
Կյանքին մոտ սերիալ, որը գուցե չպարգևի սուր էմոցիաներ, սակայն միանշանակորեն հաճելի նստվածք կթողնի և կյանքում որոշ կարևոր բաների մասին հիշելու և մտածելու առիթ կտա:
Առանցքային թեման տարիքային մեծ տարբերությամբ մարդկանց միջև սիրային հարաբերություններն են. այն, թե ինչպես են այդպիսի հարաբերություններն ընկալվում հարազատների կողմից և ինչպես է իրեն զգում ոչ ստանդարտ սիրային զույգը:
Սերիալում հոյոկապ ցույց է տրվում.
— Կասկածների մեջ գտնվող մարդու ապրումները
— «Գնալ չկարողանալու» երևույթը և դրա հետևանքները
Սերիալը մտածելու առիթ է տալիս այն մասին, թե որքանով մենք իրավունք ունենք կամ որքանով են պարտավոր միջամտել մեր հարազատների կյանքին. ուղղորդել, պաշտպանել, օգնել…
Եվ սերիալը հիշեցնում է սիրո մասին…
Իսկ հանգուցալուծումը մինչև վերջին րոպեներին անկանխատեսելի էր և ինձ համար այն լավագույնն էր բոլոր հնարավոր տարբերակներից:

Դիտել սերիալը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.