Ասում են՝ հոգիները չեն համբարձվում մինչև խաղաղություն ձեռք չբերեն…
Մեկ շնչով նայվող միստիկական դետեկտիվ՝ բաղկացած 6 սերիայից:
Սերիալը ներկայացնում է 3 տարբեր ժամանակաշրջանում և միևնույն տանը բնակվող 3 ընտանիքների պատմություն՝ փոխկապակցված միմյանց հետ տարիներ առաջ տեղի ունեցած փոքրիկ աղջկա մահված առեղծվածով:
Այս սերիալը միստիկական է, բայց այստեղ միայն գերբնականը չէ, որ շեշտադրվում է. սերիալում հոյակապ արտահայտված են հերոսների զգացողությունները, կյանքի տարբեր իրավիճակները, մարդկային ցավն ու ուժը…
Սերիալը թեև մռայլ է, տխուր, որոշակի հատվածներում նույնիսկ վախենալու, այն կինոարվեստի հաջողված նմուշ է, որը միանշանակ խորհուրդ կտամ դիտել տվյալ ժանրը սիրողներին: