
Ի՞նչ է աֆորիզմը. փոքրիկ նախադասությամն արտահայտված մեծ և խորիմաստ միտք:
Ահա մի քանի այդպիսի մտքեր Հայաստանի և հայ ազգի մասին ժառանգված մեզ տարբեր ժամանակների հանճարեղ փիլիփոփաների, գրողների, մտածողների կողմից…
Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ…
Օսիպ Մանդելշտամ (ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ )
Մենք զարմանալիորեն կենսուրախ ժողովուրդ ենք և ես անկասելիորեն հավատում եմ դրան: Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել հայ ազգի՝ հավերժ լույսին ձգտող հզոր ոգին:
Հովհաննես Թումանյան
Այն ազգը, որը չի ուզում մահանալ, երբեք չի մահանա!
Անատոլ Ֆրանց (Ֆրանսիացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր )
Բավական է հրավիրել հարյուր հայի և նրանք կջախջախեն թշնամուն:
Դենիս Դավիդով (Հայրենական պատերազմի հերոս, ռազմական գրող, բանաստեղծ )
Հայաստանը հրաշքների երկիր է…
Ռոքուել Քենթ (ամերիկացի նկարիչ, գրող )
Հայ ազգը մշտապես և ամենուրեք հանդիսանում է օգտակար, ստեղծագործ և արդյունավետ տարր:
Մաո Դուն (չին գրող, հասարակական գործիչ )
Պարտություն չտեսած ժողովուրդ…
Արմին Վեգներ (գերմանացի բանաստեղծ )
Մինչև 474 թվականը, հռոմեական կայսրերը իրենց թիկնապահներին ընտրելիս, հաշվի առնելով մարդկանց արժանիքները, նախապատվությունը տալիս էին հայերին…
Պրոկոպիոս Կեսարացի ( 6-րդ դարի Բյուզանդացի պատմիչ)
Հայաստանը ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է:
Վալերի Բրյուսով (ռուս բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան)
Հայերին բոլոր հնարավոր միջոցներով շահագրգռել և օժանդակել որտեղ անհրաժեշտ է՝ նրանց մուտքը ավելի խրախուսելու համար:
Պետրոս Մեծ
Երկրագնդի վրա չկա մեկ այլ երկիր, որ այդքան հրաշքներով հագեցած լինի, որքան հայոց հողն է…
Ջորջ Բայրոն (անգլիացի բանաստեղծ, Եվրոպայի մեծագույն գրողներից մեկը )
Իսկ ի՞նչ աֆորիզմներ կավելացնեք Դուք: