
Եղանակների հերթափոխ է հիմա… բնությունն արդեն գույներն է փոխում, իսկ մեր ներսում եղանակը կանգ է առել…
Տիեզերքում բազմազանություն է էմոցիաների… իսկ մեր հոգիներն անզգայացել են:
Աշխարհում մարդկանց ցանկություններն ու երազանքները շատ են այնքան, այնքան տարբեր ու փոփոխվող…
Իսկ մեր ցանկությունը մեկն է դարձել… անչափ կայուն, ընդամենը մեկը և ընդհանուր ազգի համար:
Աշխարհում ամենուր սիրո կրակներ են վառվում, ամեն պահի… Իսկ մեր ներսի կրակներին սիրո համար տեղ չի մնում…
Մեր կյանքերը կանգ են առել և ընկղմվել մի երազում, որից զարթնել չի հաջողվում…
Եվ հայտնվել ենք իրականությունում, որն ուղեղի մեջ չի տեղավորվում:
Ու կա հիմա լոկ տխրություն… խոր, անխափան ու անսահման…