
Ռուսական մինի սերիալ…
Հետաքրքրությամն դիտվող հոգեբանական դրամա
Սերիալը սկսվում է ամուսնական զույգի երջանիկ և անհոգ առօրեայի ներկայացումից, որը խաթարվում է այն պահին, երբ կինն ամուսնու մեքենայում գտնում է մի ատրիբուտ, որը կնոջ սրտում ամուսնու հավատարմության վերաբերյալ կասկածներ է առաջացնում…
Իսկ հետո… իրադարձությունների զարգացում, ոմանց համար՝ կանխատեսելի, ուրիշների համար՝ ոչ, ոմանց համար՝ սարսափելի ու անմարդկային, իսկ ուրիշների համար՝ հասկանալի ու բնական…
Թեև ամուսնական անհավատարմության վերաբերյալ բազմաթիվ ֆիլմեր և սերիալներ են նկարահանված, այս մեկը առանձնանում է անհավատարմության մեջ ամուսնուն կասկածող կնոջ ապրումների և տառապանքի բացառիկ խորն ու մանրամասն նկարագրությամբ… Միևնույն ժամանակ, որպես սերիալի թերություն կամ պարզապես ևս մեկ առանձնահատկություն նշեմ, որ սերիալը ներկայացված է այնպես, որ իրադարձությունները դիտում և ընկալում ես միայն ամուսիններից մեկի տեսանկյունից… Մյուս ամուսնու ներքին կյանքն ու ապրումները ընդհանրապես ներկայացված չեն:
Սերիալը մտորելու առիթ է տալիս ամուսնական հարաբերությունների և ընտանեկան արժեքների մասին, բացահայտում կյանքի՝ ցավոտ, բայց միևյնույն ժամանակ անխուսափելի ասպեկտներ…