
Ֆիլմն ինձ համար անսպասելիորեն լավն էր:
Սյուժեյի առանցքում բնավորությամբ ծայրահեղ տարբեր երկու քույրերի հետաքրքիր և ոչ միանշանակ հարաբերություններն են: Ֆիլմը փոխվել կարողանալու, միմյանց հասկանալու և ներելու մասին է…
Թեև նշված է, որ ֆիլմը նաև կատակերգություն է, կարծում եմ՝ այստեղ կատակերգության տարր չկա… Այն դրամա է, որը դիտումը ձեզ միանշանակ բավականություն կպատճառի: