Սպասում ենք քեզ, 2021

Ամբողջ կյանքում մենք ձգտել ենք ինքներս մեզ ապահովագրել. «Այ, կունենամ խնայողություններ և ապահովագրված կլինեմ աղքատությունից», «Այ, կամուսնանամ, երեխաներ կունենամ և ապահովագրված կլինեմ միայնակությունից» և այլն… Իսկ 2020 թվականը մեզ ցույց տվեց մարդկային խոցելիության այնպիսի հորիզոններ, որոնցից ոչ մեկս մեզ հայտնի «նյութական զենքերով» չենք ապահովագրվի. ո՛չ գումարով, ո՛չ հարաբերություններով, ո՛չ ունեցվածքով… Այստեղ կա ապահովագրության մեկ ուրիշ ձև, որի մասին առօրեա «սովորական» պայմաններում շատերս չենք հիշում: Խոսքը հոգևոր խորը գիտելիքի, կյանքի հանդեպ գիտակցված մոտեցման և հավատի մասին է:

2020 թվականը դաժանագույն ուսուցիչ էր, ով սովորեցրեց մեզ կարևորագույնը: Տվեց գիտելիք, որը որևէ այլ կերպ, որևէ այլ տեղ, որևէ այլ, ավելի մեղմ մեթոդով մենք չէինք ստացել:

Շնորհակալություն, Ուսուցիչ, և գնաս բարով: Դասերդ սովորել ենք և հիշելու ենք այնքան լավ, որ էլ երբևէ կարիք չունենաս վերադառնալ մեզ մոտ որևէ բան հիշեցնելու համար:

Սպասում ենք քեզ, 2021

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.